Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների ու բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 4-ին Մուշի բաժին է ներկայացել 30-ամյա Արմեն Ս.-ն, որը հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արմեն Ս.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:









































