Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 670 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 436 573 դեպք: Ապաքինվել է ևս 2 626 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 393 453:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 986 մարդ։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 564 691 մարդ, օրական՝ 20 845:









































