Sunday, 05 07 2026
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը

Եթե Ռուսաստանն ունակ չէ պատժելու իր դեսպանին սպանողներին, ապա ինչպե՞ս կարող է պաշտպանել իր դաշնակից Հայաստանին․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտնում է․

«2020-ի նոյեմբերի 9-ին, Արցախյան երրորդ պատերազմի խայտառակ արդյունքները վավերացնող եռակողմ համաձայնագրի ստորագրման օրը, Հայաստանի՝ Նախիջևանին հարող սահմանագծում ադրբեջանական զինուժը խոցեց ռուսական МИ-24 ինքնաթիռը։ Զոhվեց անձնակազմի երկու անդամ, մեկը ծանր վիրավորվեց։

Եղածը որակելով պատահականության արդյունք՝ Ադրբեջանը շտապեց վայրկյան առաջ ներողություն խնդրել՝ պարտավորվելով ամբողջապես փոխհատուցել նյութական վնասը։ Իր հերթին ռուսական կողմը հարուցեց քրեական գործ, որն արդեն հունվարին ամսին վերաորակվեց որպես դիտավորությամբ սպանություն, ինչը նախատեսում է ընդհուպ ցմահ ազատազրկում։

Անցել է ինն ամիս, սակայն մինչ այսօր ոչինչ հայտնի չէ այդ քրեական գործից, մինչդեռ այս ընթացքում ադրբեջանական դատարաններն իրար հետևից նտացածին գործերով հայ ռազմագերիներին դատապարտում են երկար տարիների ազատազրկման։ Այսօրվա դրությամբ զոհ է դարձել ավելի քան 30 ռազմագերի։ Ընդ որում հետաքրքրականն այն է, որ դատապարտվածները գերության են վերցվել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո, որի երաշխավորը Ռուսաստանն է։

Փոքրիկ հիշեցում մեր ռազմավարական դաշնակցին՝ եթե մոռացել է МИ-24-ի անձնակազմի սպանության մասին, գրեթե համանման մի դեպք էլ եղել է ոչ վաղ անցյալում, երբ թուրքական օդուժը սիրիական երկնքում խփեց ռուսական СУ-24М-ը, իսկ միջազգային ահաբեկիչներն օդում ցուցադրաբար գնդակահարեցին օդաչուին։ Էլ չենք խոսում Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին ցուցահանդեսի բացման ժամանակ սպանելու մասին։

Չքննարկենք ռուսական կողմի հիշողության մթագնման դեպքերը, բայց և չմոռանանք հանրահայտ լրագրող, հայ ազգի մեծ բարեկամ Վլադիմիր Սոլովյովի այս մի ասածը․ «Ի՞նչ հարգանք կարող է լինել մեր նկատմամբ, երբ չենք պաշտպանում մեր դաշնակցի շահերը»։ Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ եթե Ռուսաստանն ունակ չէ պատժելու իր զինվորին, դեսպանին սպանողներին ու նրանց հետևում գտնվող ուժերին, ապա ինչպե՞ս կարող է պաշտպանել իր դաշնակից Հայաստանին և ռուսական կողմնորոշում ունեցող ուժերին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում