Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Վրաստանում կորոնավիրուսից մահացածների 99,7%-ը պատվաստված չի եղել

Վրաստանի հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսից մահացածների 99,7% -ը պատվաստված չի եղել: Այս մասին Գամկղրելիձեն հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, հաղորդում է Aliq.ge-ն:

Գամկրելիձեն նշել է, որ պատվաստված անձանց մոտ վիրուսի տարածման մակարդակը ցածր է:

«Ցավոք, օգոստոսի 3-ին ունեցել ենք 34 մահ: Մեկ հիմնական ուղերձը, որը ես կցանկանայի անել. այս տարվա մահերի ընդհանուր թվի վերլուծություն է իրականացվել, և նրանցից 99,7% -ը, ցավոք, պատվաստած չի եղել: Մյուս կողմից, վերլուծվել են նաև պատվաստված բնակչության վարակման դեպքերը, այն է` երկու դեղաչափով պատվաստվածների 0.3% -ը և մեկ դեղաչափով պատվաստվածների 0.9% -ը: Պատվաստված 1000 մարդուց մեկը կարող է մահանալ, մինչդեռ 1000 չպատվաստվածներից մահանում է 15 մարդ»,- ասել է Գամկղրելիձեն՝ հավելելով, որ Վրաստանում ընդհանուր հաշվով պատվաստվել է 523 հազար մարդ, որից 165 հազարը ստացել է ամբողջական չափաբաժինը, ինչը կազմում է չափահաս բնակչության 5,8% -ը:

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15 -ին ՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության նոր խմբեր: Հուլիսի 5-ից մեկնարկել է մասսայական պատվաստումը: Միջին հաշվով` երկրում օրական կատարվում է 15-17 հազար ներարկում:

Ներկայումս Pfizer-ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca, իսկ 18 -ից բարձրերը` Sinopharm կամ Sinovac:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում