Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Սյունիքի մարզում հողամասերի օտարման աճուրդները կազմակերպվել և անց են կացվել խախտումներով

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ալվանք համայնքի հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. հողամասերի օտարման աճուրդային գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կազմակերպվել և անց են կացվել խախտումներով: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սյունիքի մարզի Ալվանք համայնքի ղեկավարը, պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2016թթ. տարբեր ամիսներին, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, տվյալ պահին գործող «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված՝ երկու հայտատու, գնային երկու առաջարկ ապահովելու նպատակով, իր հետ ազգակցական կապերով և մտերիմ փոխհարաբերություններով փոխկապակցված անձանց, այդ թվում՝ եղբոր, քենակալի, վերջինիս որդիների օգտին կատարել է պաշտոնեական կեղծիք:

Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի ազգականներն ու մտերիմները, պայմանավորվածություններ ձեռք բերելով համայնքի ղեկավարի հետ, հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին, առանց ներկայանալու համայնքապետարան և մասնակցություն չունենալով նշված գործընթացին, դրա օրինականության պատրանք ստեղծելու դրդապատճառով, օժանդակել են նրա կողմից պաշտոնեական կեղծիքների կատարմանը:

Նշված անձինք, տեղյակ լինելով հրապարակային սակարկության մասնակիցների թիվը մեկից ավելի չլինելու դեպքում աճուրդի չսկսվելու մասին «ՀՀ հողային օրենսգրք»-ի դրույթներին, աճուրդային գործընթացների փաստաթղթաշրջանառության ամբողջականությունն ապահովելու և օրենսդրական արգելքը հաղթահարելուն նպաստելու միջոցով խոչընդոտները վերացնելու եղանակով հանցագործությանն օժանդակելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել համյանքի ղեկավարի հետ, ստորագրել են աճուրդի մասնակցության հայտերը, արձանագրությունները և բովանդակությամբ կեղծ այլ փաստաթղթեր:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի օժանդակությամբ, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման աճուրդի կազմակերպիչ, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման պահանջների խախտմամբ, աճուրդը կայացած համարվելու և դրանում կոնկրետ մասնակցի հաղթող ճանաչված լինելու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դրանք վավերացրել իր հետ հանցակցած անձանց ստորագրություններով:

Աշխատակազմի ղեկավարն իր հերթին, իրականացնելով հայտերի ընդունման, արձանագրությունների և այլ փաստաթղթերի պատրաստման գործառույթներ, պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի հետ և հաստատապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու և փաստացի տեղի չունենալու մասին՝ կազմել և ստորագրել է հողամասի աճուրդով վաճառքին մասնակցելու մասին հայտերը: Դրանց արդյունքների մասին բովանդակությամբ կեղծ արձանագրությունները ստորագրվել են աճուրդի մասնակիցների և համայնքի ղեկավարի կողմից, որոնց հիման վրա էլ հողամասերի նկատմամբ գրանցվել է անձանց սեփականության իրավունքը:

Արդյունքում՝ 0,5839 հա, 0,2330 հա, 0,8705 հա, 0,94325 հա, 0,2115 հա, 0,49575 հա, 0,68194 հա, 3,0 հա, 0,89407 հա և 1,8 հա հողամասերը, օրենքով սահմանված կարգի խախտմամբ, դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից և քաղաքացիաիրավական բնականոն շրջանառությունից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարին, ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ազգականներին ու մտերիմներին՝ թվով 10 անձանց, մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում