Այսօր՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովի 8-րդ գումարման 1-ին նստաշրջանում շարունակում է քննարկվել Ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուների ընտրության հարցը:
«Եզրափակիչ ելույթս ուզում եմ նվիրել խաղաղությանը: Մեզ հաճախ թվում է, թե մենք միակ երկիրն ենք, որ պատերազմ ունենք, և դա մեզ մղում է անարդարության ու անգործության մեջ մեղադրել ամբողջ աշխարհին, մեր խնդիրները բարդել ուրիշների վրա»,- իր եզրափակիչ ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Հակոբ Արշակյանը:








































