2011 թ. հուլիսին Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը փողի պատճառով է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Կրիմինալնայա խրոնիկան»:
Հայերն ու ադրբեջանցիները չեն կարողացել պայմանավորվել «Կամազ» գնելու հարցի շուրջ:
Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ըստ իրավապահ մարմինների` Հայաստանի բնակիչը «Հին Բաքու» սրճարան է եկել, որպեսզի «Կամազ» ավտոմեքենան իրեն վաճառած անձանց ներկայացնի իր դժգոհությունը:
Գնորդները դժգոհ են եղել բեռնատարի համալրվածությունից, որի գինը, նրանց կարծիքով, պետք է ավելի քան 50 ռուբլի ցածր լիներ:
Խոսակցության ընթացքում վիճաբանություն է սկսվել, որը վերածվել է հրաձգության, սրա արդյունքում էլ երկու երիտասարդների ձեռքերը կտրվել են:








































