Նիգերիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կստուգի զինվորականների կողմից խաղաղ բնակիչների վրա հարձակումներ իրականացնելու մասին տեղեկությունը:
Նիգերիայի զինված ուժերը երկրի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններ են իրականացնում իսլամիստական ահաբեկչական «Բոկո Հարամ» կազմակերպության անդամների դեմ:
Նիգերիայի պաշտպանության նախարարը պահանջել է ստուգել բանակի կողմից խաղաղ բնակիչների դեմ հարձակումների մասին տեղեկություններն այն բանից հետո, երբ իսլամիստների հետ ռազմական գործողության ժամանակ սպանվել էր մի կին:
«Բոկո Հարամ» կազմակերպությունը պայքարում է երկրում շարիաթի օրենքների հաստատման և արևմտյան կրթության բացառման համար:








































