Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Սարդարապատ. Նման բռնության կարող է ենթարկվել Հայաստանի ցանկացած քաղաքացի

Օգոստոսի 9-ին համաժողովրդական շարժման յոթ հայ երիտասարդների նկատմամբ ոստիկանների կողմից կիրառած բռնությունը, նվաստացումն ու ապօրինությունները Հայաստանը օկուպացրած իշխող ոճրագործ ռեժիմի հերթական դրսևորումներից էին:

Հայ մարդու, քաղաքացու, երիտասարդի արժանապատվությունն ու իրավունքները ոտնահարող, բռնությամբ իշխանությունը ժողովրդից խլած վարչակազմի հլու կամակատարները կրկին իրենց դնում են օրենքից դուրս վիճակում:

Նման բռնության կարող է ենթարկվել Հայաստանի ցանկացած քաղաքացի, քանի որ մենք, Հայաստանի ազատ քաղաքացիներս այդ ոճրագործների համար դիտվում ենք նաև որպես իրենց անասնական բնազդները սպասարկող էակներ:
Օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպը մեկ անգամ ևս հայ ժողովրդին ցույց տվեց, որ հանցագործ իշխող ռեժիմը չի փոխել իր էությունը և չի էլ պատրաստվում այն փոխել, այլ ընդամենը իրեն հայ մարդու կողմից “չխոնարհվելու” դեպքում պատռում է դիմակը:

Այս ռեժիմի օրոք Հայաստանի քաղաքական կոչվող կազմակերպությունները պատրաստվում են հերթական կամ արտահերթ համապետական ընտրությունների, այնինչ այս միջադեպը մեկ անգամ ևս ապացուցեց, որ այսօր համապետական ընտրություններին մասնակցելը զավեշտ է, իսկ ժողովրդին ընտրությունների տանող ուժը կամ ուժերը կույր են կամ էլ արկածախնդիրներ են:

Այս իրավիճակը փոխելու միայն մի ճանապարհ կա. ուղիղ ժողովրդավարության կիրառում հանրապետության ամբողջ տարածքում`ազատվելով առկա կեղեքող համակարգից և հետո ընտրությունների միջոցով երկրում հաստատել սահմանադրական կարգ:

Դեռևս չբացահայտված, և վստահաբար կարելի է ասել այս ռեժիմի օրոք երբևէ չբացահայտվող Մարտի 1-ի հանցագործ պատասխանատուների հետ բանակցող և որևէ ակնկալիք տեսնող անձը և ուժերը օգոստոսի 9-ին ստացան հերթական շռնդալից ապտակը բանակցող կոալիցիայից:

Իրենց ստրկամիտ և վախկոտ կեցվածքը ընդդիմադիր կոչվող ուժերը ոստիկանների ապօրինությունները փորձում են հիմնավորել նաև հանրապետությունից Սերժ Սարգսյանի բացակայությամբ և ինչ-որ աներևույթ ուժերի կողմից այսպես կոչված քաղաքական բանակցային գործընթացը ձախողելու փաստով:

Հիշեցնենք բոլորին և այդ «ընդդիմադիր ուժերին» ևս, որ Սերժ Սարգսյանը հանրապետությունում չէր նաև Հոկտեմբերի 27-ին…
Եթե այդ «ընդդիմադիր ուժերը» իրենց հիշողությունը փորձեն վերականգնել, ապա կտեսնեն, որ իրենց իշխանության տարիներին էլ Սերժ Սարգսյանը ևս ինչ-որ գործերով բացակայել է հանրապետությունից, և այդ օրերին հնչեղ քաղաքական իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում:

Սերժ Սարգսյանի բացակայությունը խիստ բացասաբար է անդրադառնում նաև Երևանի քաղաքապետի որոշումների և գործունեության վրա, որն էլ քաղաքի գերակա շահի տեսանկյունից գործազուրկ է դարձնում մի քանի հազար հայ մարդկանց, սովի և արտագաղթի մղելով այդ ընտանիքներին:

Իսկ հեքիաթի վերջում Սերժ Սարգսյանը գալիս է հանրապետություն և միջադեպի բոլոր մեղավորները պատժվում են «արդարացի»…
«Սարդարապատ» նախաձեռնությունը սատար է կանգնում յոթ հայ երիտասարդներին, որոնք պարզապես ցանկանում են ազատ և արժանապատիվ ապրել իրենց հայրենիքում, և որի անօտարելի իրավունքը նրանք ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում