Չելյաբինսկում միմյանց են բախվել երկու բեռնատար գնացքներ, որի հետևանքով 2 մարդ զոհվել է: Դժբախտ պատահարի պատճառը, նախնական տվյալներով, գնացքներից մեկի արգելակների խափանումն է:
Հարուցվել է քրեական գործ: Վթարի հետևանքով հետաձգվել է 40-ից ավելի գնացքների մեկնումը:
Հետաձգվող գնացքների ուղևորներին տրամադրում են բոլոր անհրաժեշտ հարմարությունները: Ուֆա-Չելյաբինսկ գնացքների տոմսերի վաճառքը ընդհատված է:
Գնացքները, որոնք ածուխ էին տեղափոխում, միմյանց են բախվել օգոստոսի 11-ին: Ավելի քան 70 վագոն դուրս է եկել շարքից:








































