Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է ՌԴ-ի կողմից ՀՀ դեմ վարվող քաղաքականությունը

Հանուն Հանրապետության կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հանցագործ բռնապետության կողմից Հայաստանի սահմանային տարբեր հատվածներում այլեւս պարբերական բնույթ ստացած՝ կյանքեր խլող սադրանքների, զինված բախումների հրահրման ֆոնին Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է դիմելու Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով տեղակայվեն ռուս սահամանապահների հենակետեր։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում հնչեցրեց հայտարարություն, որով քննադատության ենթարկելով Ալիեւի ռեժիմի կողմից տարվող՝ տարածաշրջանային եւ եվրոպական խաղաղությունը, անվտանգությունը եւ ապագան վտանգող քաղաքականությունը։ Միեւնույն ժամանակ, նա շրջանցեց դրանում Ռուսաստանի ծանրակշիռ գործոնն այն ամենում, ինչն իրողություններ է ձեւավորում մեր տարածաշրջանում, որոնցում առանցքայինը՝ Ադրբեջանի լկտիությունն է եւ ցինիզմը, եւ հրապարակայնորեն առաջարկեց Մոսկվային՝ Հայաստանի չորս սահմաններից երեքի փաստացի հանձնում Ռուսաստանին՝ ի դիմաց ռազմական բախումների և սպառնալիքի դադարեցման։

Համոզված ենք, որ Ալիեւի կոռումպացված բռնապետությունն իրեն այդ աստիճանի անբռնազբոս չէր դրսեւորի, եթե իր հաշվարկներում չունենար․

ա/ Ռուսաստանի Դաշնության լռակյաց խրախուսումը եւ ՀԱՊԿ կոչված դաշինքի փաստացի հրաժարումն իր կողմից ստանձնած պարտավորություններից Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ պաշտոնական Երեւանի կողմից դրսեւորվող կրավորական կեցվածքի ֆոնին, պայմանավորված վախերով Մոսկվայի հնարավոր բիրտ եւ անօրեն քայլերի նկատմամբ;

բ/ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության ղեկավարության կաշկանդվածությունը՝ համարժեք, երկրի շահերից բխող՝ հակազդող ռազմաքաղաքական մարտավարություն եւ ռազմավարություն կառուցելու եւ կիրառելու գործում, կապված ռուսական կողմի անթաքույց եւ անօրինական ճնշումների հետ;

գ/ Պաշտոնական Երեւանի՝ արտաքին քաղաքականությունների բազմազանեցման գաղափարի իսպառ մերժումը, ինչը նույնպես պայմանավորված է Մոսկվայի կողմից ճնշումներով, այդ թվում՝ Հայաստանի դեմ եւ երկրի ներսում հիբրիդային պատերազմ մղող հինգերորդ շարասյան եւ տեղեկատվական դիվերսիաների ամենացինիկ և անթաքույց օգտագործմամբ։

Այսու, Հանուն Հանրապետության Կուսակցությունը խստորեն դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության դեմ վարվող քաղաքականությունը եւ կոչ է անում ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ վտանգավոր պատրանքից, թե սահմանների անվտանգությունը կարելի է ձեռք բերել երկրի ինքնիշխանության զիջմամբ։

Հանուն Հանրապետության Կուսակցությունն անընդունելի է համարում գործադիր իշխանության կողմից ցանկացած նահանջ Հայաստանի Անկախության Հռչակագրից (1990), Հայաստանի Հանրապետության Անկախության հանրաքվեի արդյունքներից (1991),մեր պետության սահմանադրական կարգի հիմունքները սահմանող՝ ՀՀ Սահմանադրության Հոդված 1-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, եւ Հոդված 2-ից, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ ցանկացած իշխանություն օժտված չէ մանդատով՝ պարտադրանքի ներքո հանձնելու ինքնիշխանությունը օտարին։

Հանուն Հանրապետության Կուսակցությունը կոչ է անում այս բախտորոշ հարցում համախոհ քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ անհատ քաղաքացիներին․

– մերժե՛լ մեզ պարտադրվող՝ մեր պետականությանն ուղղակի սպառնացող դավադիր ծրագիրը

– միատեղելով Հայաստանի, հայության եւ նրա իրական բարեկամ ժողովուրդների և պետությունների ողջ ներուժը՝ հրատապ կարգով ձեռնամուխ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքականությունների բազմազանեցմանը, լիարժեքորեն իրացնել մեր՝ անկախ եւ ինքնիշխան պետության իրավունքները՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ ԱԽ-ում և բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՊԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում