ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կապակցությամբ:
«ԱՄՆ-ը դատապարտում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով բռնության լարումը: Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին հավատարիմ մնալ կրակի դադարեցման պարտավորություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի հանդարտեցման համար:
Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունն ընդգծում է այն փաստը, որը բոլոր չլուծված հարցերը ներառող համապարփակ լուծումը կարող է նորմալացնել հարաբերությունները երկու պետությունների միջեւ եւ թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդների միասին ապրել խաղաղության մեջ: Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար», – ասել է Նեդ Փրայսը: