Thursday, 16 07 2026
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին

Հայաստանը կվերադառնա՞ նոր ատոմակայանի խնդրին. ժամանակը շատ չէ

Տոկիոյի օլիմպիական խաղերի առիթով Ճապոնիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է այդ երկրի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարին: Հանդիպմանը Արմեն Սարգսյանը նրա հետ քննարկել է գործակցության հարցեր: Ինչպես հայտնում է պաշտոնական հաղորդագրությունը, Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալության ղեկավարը Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ իրենք մշտապես վերազինում են ատոմակայանները և սարքավորումները՝ համապատասխանեցնելով դրանք ռիսկերին, և այս ոլորտում իրենց փորձառությունը կարող է ուսանելի ու օգտակար լինել գործընկերների համար։

Կողմերը մասնավորապես առանձնացրել են միջուկային անվտանգության կարգավորումների, միջուկային վառելիքի և միջուկային թափոնների կառավարման ոլորտները, ինչպես նաև համատեղ հետազոտական աշխատանքների իրականացումը միջուկային ֆիզիկայի բնագավառում: Ճապոնիայում տեղի ունեցած այդ հանդիպումը անշուշտ հետաքրքրական է երկու ասպեկտով: Նախ, հայկական ատոմակայանի վերազինման, նորոգման և շահագործման ժամկետի երկարաձգման գործընթացը, որ իրականացվում է այժմ: Հայտնի է, որ այդ գործընթացում ներգրավված են ռուս մասնագետներ: Արդյո՞ք կլինի նաև ճապոնական կողմի որոշակի ներգրավում, հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման հեռանկարը առավել հաստատուն դարձնելու նկատառումով: Իհարկե, այդ առումով հնարավոր է խոսքը ոչ թե նորոգման, կամ ոչ այնքան նորոգման գործընթացի, այլ դրանից հետո արդեն շահագործման ընթացքի մասին է:

Ըստ այդմ, արդյո՞ք ճապոնական կողմը կարող է ներգրավվել հայկական ատոմակայանի հետագա տասնամյակի շահագործման գործընթացին: Ընդհանրապես, ինչո՞վ է առաջացել Ճապոնիայում այդ հանդիպման անհրաժեշտությունը, եթե այն զուտ այսպես ասած նշումի համար չէ: Եվ իհարկե առանցքայինը՝ հայկական նոր ատոմակայանի հարցը: Ճապոնիան կարո՞ղ է դիտարկել Հայաստանի հետ գործընկերության հեռանկար այդ ոլորտում: Այստեղ իհարկե հարցն անշուշտ մտնում է ոչ միայն մասնագիտական, այլև քաղաքական գործընթացի դաշտ: Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը թե մասնագիտորեն, թե քաղաքական իմաստով դառնում է ավելի ու ավելի խնդրահարույց: Հայաստանի համար նոր ատոմակայանի անհրաժեշտությունն էլ իր հերթին ժամանակի ընթացքում դիտվելու է ավելի սուր: Եվ այստեղ Հայաստանը պետք է գտնի բավականին բարդ թե ֆինանսատնտեսական ու մասնագիտական, թե քաղաքական լուծումներ: Այստեղ առանցքայինն անշուշտ Ռուսաստանի գործոնն է:

Ամբողջ հարցն այն է,որ Մոսկվան ակնհայտորեն կորցրել է հետաքրքրությունը Հայաստանում նոր ատոմակայանի նկատմամբ, եթե երբևէ ունեցել է, սակայն մյուս կողմից սակայն Մոսկվայի համար կարող է խնդրահարույց դիտվել այլ հնարավոր հետաքրքրություն, որը կարող է կասկածի տակ դնել ՌԴ էներգետիկ գերիշխող դիրքերը Հայաստանում: Միաժամանակ հայտնի է, որ Մոսկվան ատոմակայանի շինարարության խոշոր ծրագիր է իրականացնում Թուրքիայում: Ավելին, անցնող տարիներին թույլ, բայց խոսակցություններ են շրջանառվել նաև Ադրբեջանի հետ այդպիսի ծրագրերի հնարավորության մասին: Այդ իմաստով, հայկական կողմը թերևս պետք է նորովի վերադառնա նոր ատոմակայանի մեգանախագծի խնդրին, բայց իհարկե ոչ այնպես, ինչպես դրա հռչակումից հետո Սերժ  Սարգսյանի նախագահության ընթացքում, երբ ատոմակայանը այդպես էլ մնաց խոսք և թուղթ: Այդ մեգախնդրին պետք է վերադառնալ գործնականում և դրանով պետք է ինտենսիվ զբաղվել արդեն այժմ, որովհետև հայկական գործող ԱԷԿ հետագա տասնամյակը այդ իմաստով կանցնի շատ արագ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում