Գնաճը սոցիալական մեծ խնդիր է առաջացնում, սակայն մյուս կողմից՝ նպաստում է այսպես ասած տնտեսության աճին, իսկ մենք գործ ունենք սահուն, կայուն գնաճի, թե անվերահսկելի բարձր տեմպերի հետ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Կառավարման ամբիոնի վարիչ Վիլեն Խաչատրյանի հետ:
Նրա խոսքով՝ 2020-ը կորուստների տարի էր, բայց վիճակն անկառավարելի չէ․ տնտեսությունը կազդուրվում է: