Բրազիլական Բաիա նահանգում վայրի մեղուների խայթոցներից 5 մարդ է տուժել, մեկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն` հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել տեղական նշանակության ավտոճանապարհի վրա, երբ ճանապարհը վերանորոգող աշխատողները վնասել են վայրի մեղուների բույնը: Մեղուները հարձակվել են բանվորների վրա: Խայթոցների հետևանքով տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է:
Բրազիլիայում վայրի մեղուները կարող են սպանել ոչ միայն մարդու, այլ նաև խոշոր կենդանիների:
2007 թ. Ռիո դե Ժանեյրոյում մեղուների հարձակման հետևանքով սատկել էր ձին, որը պատահաբար հարվածել էր ծառին, որի վրա վայրի մեղուների բույնն էր:









































