Անգլիական Գրիմսբի քաղաքում ապրող տարեց ամուսիները Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ զույգն են, որ նշել են ադամանդյա հարսանիք, գրում է Metro թերթը:
Ամուսինները պատմել են երջանիկ ընտանքի ունենալու գաղտնիքների մասին. նշել են, որ ամուսնացել են դեռ դպրոցական տարիքում, երբ կինը՝ Լիննը, դեռ 16 տարեկան էր: Այդ ժամանակ նա արդեն 7 ամսական հղի էր: Աղջկա ծնողները չեն մասնակցել հարսանիքին, քանի որ դեմ էին նրա և Բերտի ամուսնությանը: Իսկ երջանիկ ամուսնության գաղտնիքը Լիննի կարծիքով այն է, որ իրենք ամուսիններով հաճախ են զրուցում այն մասին, թե ինչի կարիք ունի մյուսը: Եթե այդ երկխոսությունը չլիներ, բրիտանուհին ասում է՝ ամուսնուն տնից դուրս կհաներ: Ամուսինն էլ ասել է, որ կարևոր է կիսվել ամեն ինչով, սակայն կարողանալ ճիշտ ժամանակին «բերանը փակ պահել»: «Քանի դեռ դուք միասին ծիծաղում եք, ամեն ինչ կարգին է»,- ասել է կինը: