Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել առողջապահության ոլորտի աշխատողների համար սանիտարական անցաթղթերի և COVID-19- ի դեմ պարտադիր պատվաստումների ծրագիրը ընդլայնելու օրինագծին: Սենատորները մի շարք փոփոխություններ են կատարել փաստաթղթում:
Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 199 սենատոր, դեմ՝ 123-ը:
Բժշկական անձնակազմի, հրշեջների և տարեցների խնամատարների պարտադիր պատվաստումից բացի օրինագիծը նախատեսում է օգոստոսի սկզբից սանիտարական անցագրերի ներդրում սրճարաններում, ռեստորաններում, բժշկական հաստատություններում, ինքնաթիռներում և միջքաղաքային գնացքներում: Առաջարկվում է ներկայացնել կամ պատվաստման վկայագիր, կամ կորոնավիրուսի բացասական թեստ կամ տարած հիվանդության ապացույց: Նաև նոր օրինագծի համաձայն՝ 16 և 17 տարեկան երիտասարդները կարող են պատվաստվել առանց ծնողների համաձայնության:
Փաստաթուղթը պատրաստվել է հուլիսի 12-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ֆրանսիացիներին ուղղված կոչից հետո:
Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, հուլիսի 17-ին և 24-ին բազմաթիվ ակցիաներ են անցկացվել սանիտարական անցաթղթերի ներդրման դեմ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցինիկ է անվանել ֆրանսիացիների գործողությունները, որոնք ցույց են անցկացնում երկրում սանիտարական անցաթղթերի ընդլայնման և բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումների ներդրման դեմ: