Չինաստանի Հայնան նահանգում 63 մարդ է զոհվել տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղների պատճառով: Եվս հինգ մարդ անհետ կորած է: Իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են շուրջ 900 հազար մարդու: Չինաստանում տարերային աղետից տուժած մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 11 միլիոնը: Քանդվել կամ մասնակի վնասվել է 8876 շինություն:
Նահանգային իշխանությունները հայտարարել են արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակ: Փրկարարական և աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում է շուրջ 200 հազար մարդ: