
Աֆղանստանի իշխանությունները 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար: Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Tolo News հեռուստաալիքին։
Աֆղանստանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ պարետային ժամը գործելու է տեղական ժամանակով 22: 00-ից մինչեւ 04: 00-ն: Նպատակն է «սահմանափակել»թալիբների գործունեությունը։
Հաղորդվում է, որ պարետային ժամը չի տարածվում միայն երկրի երեք՝ Քաբուլի, Նանգարհարի եւ Փանջշերի նահանգների վրա։
Աֆղանստանում կառավարական զորքերի և «Թալիբան» գրոհայինների միջև բախումներ են։ «Թալիբան»-ը զգալի տարածքներ է գրավել գյուղական բնակավայրերում և նախահարձակ գործողություններ են իրականացնում մեծ քաղաքների դեմ: