Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իրանի նորընտիր նախագահի ուղերձը Ադրբեջանի նախագահին չպետք է ընկալել հարված ընդդեմ Հայաստանի  

Իրանի նորընտիր նախագահ Ռայիսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին տարբեր կերպ է շնորհավորել: Մասնավորապես նա շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին «Ադրբեջանի տարածքները հաջողությամբ ազատագրելու, այդ տարածքներում Ադրբեջանի պետական իշխանության վերականգնման և պետական սահմանների վերահսկողության հաստատման կապակցությամբ: Ի՞նչ հարաբերություններ է փորձում Իրանի նորընտիր նախագահը կառուցել թե՛ Հայաստանի, թե ՛ Ադրբեջանի հետ։ Իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը, անդրադառնալով Ռայիսիի գնահատականներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլ նաև նման շնորհակալական ուղերձ է հղել շատ երկրների առաջնորդներին։

 «Ավելին՝ Ադրբեջանի նախագահին հղած ուղերձը բավականին կարճ ու հստակ էր. և այնտեղ Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ կրկնվել էր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները Ադրբեջանի կողմից հետ վերցնելու Իրանի հիմնական մոտեցումը՝ ավելի շատ շեշտը դնելով Ադրբեջանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունները շարունակելու և ընդգծելու կարևորության վրա: Այնտեղ արտառոց բան չկար Իրանի մոտեցումների վերաբերյալ: Դա Իրանի արտաքին քաղաքականության հիմնական և պաշտոնական վերաբերմունքի արտահայտությունն էր հարևան Ադրբեջանի պետության և դավանակից ժողովրդի վերաբերյալ»,-ասաց Շահմուրադյանը:

Նրա խոսքով՝ ավելի կարևոր է Իրանի նորընտիր նախագահի ուղերձը Նիկոլ Փաշինյանին, այն ավելի ավելի ջերմ, ավելի մտերիմ և ավելի բովանդակային շեշտադրումներ է պարունակում իր մեջ, քան Ալիևին հղված նամակում:

Ռայիսին նշել է, որ միջազգային և տարածաշրջանային խնդիրների հարցում երկու երկրների նույնատիպ և մոտ դիրքորոշումները, որոնք ուղեկցվել են կառուցողական համագործակցությամբ, մեր հարաբերությունների կարևորության ցուցիչն են: Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման:

Շահմուրադյանի խոսքով՝ հատկանշական է, որ Ալիևին հղված նամակում, ընդհանուր գծերով նա առիթը պատեհ համարելով շնորհավորել  Ադրբեջանի ժողովրդին՝ այդ երկրի գրավյալ տարածքների ազատագրման կապակցությամբ և անդրադարձել հարաբերությունների առավել քան երբևէ զարգացման և խորացմանը, հենց այդքան, ինչ նախկինում իրանցի պաշտոնյաներն իրենց հայտարարություններով շեշտել են Ադրբեջանի հարաբերությունների մասին:

Տեսակետ կա, որ նորընտիր նախագահի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված ուղերձը  հարված է հայկական կողմին։ Իրանի նորընտիր նախագահի ուղերձը Ադրբեջանի նախագահին, Շահմուրադյանի խոսքով, միանգամայն հարված չէ Հայաստանին, այլ սովորական դիվանագիտական պրակտիկա և դա չպետք է ընկալել Իրանի պաշտոնական դիրքորոշումը ընդդեմ Հայաստանի, դա սխալ ընկալում է:

«Ռայիսիի ուղերձում դիտարկումները հատկապես Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հետ կապված, կրկնում եմ, Իրանի պետական համակարգում և արտաքին քաղաքականության ընդհանուր մոտեցումների վերահաստատումն է: Իրանի կամ այլ երկրների կողմից Ադրբեջանի նախագահին հղված հայտարարությունները չպետք է գնահատել Հայաստանի ինքնիշխանության դեմ ողված քայլ կամ մոտեցում: Այստեղ  այլ հանգամանք է կարևոր․ չնայած Ռուսաստանը համարվում է Հայաստանի վաղեմի բարեկամ, դաշնակից, եղբայր, հովանավորող, աջակցող և որոշ մարդկանց ձևակերպմամբ՝ նաև հայ ժողովրդի «փրկիչ»-ը, սակայն Մոսկվայի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցի և հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հրապարակային  հայտարարությունը, որ Ռուսաստանն Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք, հայ հասարակությանն  այնքան էլ չգրգռեց, որքան Իրանի պաշտոնյաների կողմից իրենց դավանակից, երկրորդ շիա մեծամասնություն ունեցող երկիր Ադրբեջանի ժողովրդին հղած բարեկամական հայտարարությունները»:

Իրանը, նրա խոսքով, փորձում է տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու և անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանում հաստատելու նպատակով համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ: «Իսկ Սյունիքի մարզի սահմանային միջադեպերի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն սահմանները խախտելու դեպքերից հետո իրանցի պաշտոնյաների դիտարկումներն ավելի հաճախակի են դարձել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, անվերջ՝ փորձելով նրանց հիշեցնել,․ որ պետք է հարգեն Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությունը և միջազգայնորեն ճանաչված պետական սահմանները:Ննման ուղերձ Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդող պայմանավորվածություններից հետո  Իրանի կողմից մինչ այժմ չի ուղղվել Հայաստանի նկատմամբ, ինչը նշանակում է, որ Իրանը ճանաչում է Հայաստանի պետական և միջազգայնորեն ճանաչված սահմանների և ինքնիշխանության փաստացի  իրավունքը և փորձում է իր բարեկամական հարաբերություններն առավել խորացնել ու համագործակցություններն ընդլայնել Հայաստանի հետ»,-հավելեց Շահմուրադյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում