Tuesday, 21 07 2026
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Ապօրինի շինարարությունից տուժած բնակիչները սպասում են դատարանի որոշմանը

Լիանան ու հոլանդացի Ադրիանուսն ամուսիններ են արդեն 11 տարի: Անդրանիկի փողոցի 95 շենքի նրանց բնակարանը ընտանիքի ամենասիրելի արկյունն էր. երկրորդ հարկի պատուհաններից՝ ծառապատ կանաչ գոտի էր։ Պատկերը միանգամից փոխվեց, երբ առաջին հարկի նոր հարևանը որոշեց կտրել ծառերն ու տեղում քարե շինություն սարքել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից:

«Մի օր արթնացանք ու տեսանք, որ գործի են անցել, առաջինը կտրեցին-վերացրեցին ծառերը, ու հայտնվեց շինությունը: Շենքի բնակիչներով դիմեցինք քաղաքապետարան»,-պատմում է Լիանա Ակունցը:

«Պատուհանից նայում էիր, 40 տարեկան ծառեր էին … Երկրում չէի, երբ վերադարձա, գտա այս տեսարանը։ Շինարարությունն իրականացվում էր գիշերը: Ոչ մի թույլտվություն չկար։ Նման կառույցի համար ծառերը հատելը նույնն է, թե մարդու թոքերը հեռացնես։ Ես շնորհակալ եմ քաղաքային իշխանությանն արագ արձագանքի համար։ Այժմ կարևոր է, որ այս ապօրինի կառույցն ապամոնտաժվի»,- ասում է Ադրիանուս Յակոբուս Մարիա Վան Դեն Նիեուվենհուիյզենը:

Անդրանիկի 95 հասցեում ապօրինի շինարարության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հունիսի 21-ին վարչական արձանագրություն են կազմում: Հաջորդ քայլը պետք է լիներ շինության քանդումը, բայց …

Տարածքն ապօրինի զավթած Վարդան Հովսեփյանը հունիսի 28-ին դիմում է դատարան և բողոքարկում քաղաքապետի որոշումը: Վարչական դատարանը՝ ի դեմս դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, օպերատիվ արձագանքելով, հուլիսի 30-ին հայցը վարույթ է ընդունում և հենց նույն օրը որոշում կայացնում՝ որպես հայցի ապահովման միջոց արգելել քաղաքապետարանին՝ քանդելու ապօրինի կառույցն ու ազատելու համայնքային հողը: Հուլիսի 20-ին քաղաքապետարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել վարչական դատարան: Արդեն 4-րդ օրն է, բայց դատարանը կարծես նույն շտապողականությունը չի ցուցաբերում: Նման մեկ այլ դեպքով դատարանը մեկ օրում բավարարել էր կանգառում կրպակ կառուցած քաղաքացու հայցը, իսկ քաղաքապետարանին պատասխանել շաբաթներ անց:

Մինչդեռ հիշեցնենք, որ ապօրինի շինարարությունը հասել էր նաև հենց Վարչական դատարանի շենքի դիմաց:

«Մարդկանց, որոնք նման ապօրինություն են անում, կասեմ՝ մի՛ արեք այդպես։ Կա մեկ այլ՝ օրինական ճանապարհ։ Այսօր քաղաքապետարանը ապօրինի շինությունների վերացման ուղղությամբ բավական մեծ պրոցես է սկսել։ Հուսով եմ՝ քաղաքապետի մոտեցումը կմնա նույնը ապօրինի կառույցների մասով։ Ես սիրում եմ Հայաստանը և հարգում եմ օրենքները: Ու վստահ եմ, որ այս խնդիրը կստանա իր լուծումը»,-նշում է Ադրիանուսը:

Մենք փորձեցինք գտնել ու կապ հաստատել նաև սեփականատիրոջ հետ՝ լսելու նրա մեկնաբանությունները, բայց՝ ապարդյուն:

Մասնագիտությամբ ճարտարապետ Անդրիանուսն ասում է Հոլանդիայում էլ է ժամանակին եղել նման խնդիր, բայց միայն բոլոր ապօրինի կառույցների քանդելով, տուգանքները բարձրացնելով և անգամ քանդման աշխատանքների համար օրինազանցներից փոխհատուցում պահանջելով է հնարավոր եղել վերջ դնել երևույթին:

Իսկ Անդրանիկի 95 շենքի բնակիչները սպասում են դատարանի որոշմանը, որին անմիջապես կհաջորդեն քաղաքապետարանի գործողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում