Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում սողանքի հետեւանքով զոհվել է տասնյոթ մարդ, հայտնում է ANI գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Հաղորդվում է, որ սողանքի հետևանքով Չեմբուրի շրջանի մի շարք տնակներում պատեր են փլուզվել, ինչի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս երկուսը վիրավորվել են, որոնց ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Նշվում է, որ հաջողվել է առնվազն 16 մարդու կյանք փրկել , նրանց դուրս են բերել փլատակների տակից ։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։