ԱՄՆ Այովա նահանգում կանցնի Հանրապետական կուսակցության կողմից Նախագահի թեկնածության 7 հավակնորդների հեռուստատեսային բանավեճը:
Այս պահին ամենահավանական թեկնածուն Մասաչուսեթս նահանգի նահանգապետ Միթթ Ռոմնին է, սակայն մնացած հավակնորդները կօգտագործեն հանրապետական ընտրողների հավանությանը արժանանալու այս հնարավորությունը: Բացի այս յոթից, մրցապայքարի մեջ կմտնի նաև Տեխասի նահանգապետ Ռիք Փերրին:
Սպասվում է, որ առաջնային դեր է խաղալու տնտեսական իրավիճակը բարելավելու ուղիների քննարկումը:










































