Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Բաքվի գործողությունների գլոբալ նպատակը մեզ թուլացնելն ու մեր դիմադրողականությունը գցելն է

Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել էր սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ պետք է տարանջատել մի քանի շերտ՝ առիթը և գլոբալ նպատակը․ «Առիթը  վերջին իրադարձությունն է՝ Շուշի դեսպանների այցելության և դրան ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը։ Պատճառը, թե ինչու հենց այդ ուղղությամբ․․․ քանի  որ սա հայ-ադրբեջանական սահմանի և ընդհանրապես շփման գծի այն հատվածն է, որտեղ այս պահին չկան ռուսական խաղաղապահ ուժեր, Բաքուն ընտրեց հենց այս տարածքը։ Եվ վերջապես գլոբալ նպատակը՝  հնարավորինս շատ հարվածներ մեզ հասցնելն է, մեզ թուլացնելն ու մեր դիմադրողականությունը գցելն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ սա Բաքուն անուն է մի քանի նպատակով․«Առաջինը՝ մեզ ավելի զիջող դարձնելը արցախյան հիմնահարցում։ Այսինքն՝  երբ սեղանին դրվում է Հայաստանի տարածքային ամբողջականության, Հայաստանի անվտանգության հարցը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համարում է, որ մենք այդ պարագայում ավելի զիջող կդառնանք։ Մյուս  տարբերակն էլ այն է, որ մեզ ուզում են ստիպել, որ այդ հատվածում տեղակայվեն ռուսական խաղաղապահ ուժեր, ինչը  հավելյալ անգամ Հայաստանը կդնի կախման մեջ Ռուսաստանից ու էլ ավելի կթուլացնի Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացում ու առհասարակ տարածաշրջանում»։

Արդյոք Ադրբեջանը կգնար այդ քայլին առանց Ռուսաստանի համաձայնության, հարցին ի պատասխան, Արեգ Քոչինյանն ասաց․ «Ես կդժվարանամ ասել, արդյոք այս սրացմանը կա ռուսական համաձայնություն թե ոչ, բայց կարող եմ ասել, որ այն գործընթացները, որոնք պատերազմից հետո տեղի են ունենում մեր տարածաշրջանում՝ դրանք, ըստ էության արդյունք են ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածությունների ու հայտնի չափով Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն ունեն թեկուզ այսրոպեական, բայց շահերի համադրում, ունեն   նաև խաղի տեմպ, որը չի ելնում ՀՀ շահերից»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում