Thursday, 25 06 2026
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

Եվրամիությունը հասկանում է Հայաստանի բարդ իրավիճակը, ձեռքերը «չի լվանում մեզանից» ու երկընտրանքի առաջ չի դնում

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակությունը այսօր՝ հուլիսի 16-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան: Այս մասին նշված է կառավարության էլեկտրոնային հարթակում հրապարակված որոշման մեջ, որով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է նախապատրասվել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցին։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ տարածաշրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք բավականին լուրջ փոխկապակցվածություն ունեն աշխարհաքաղաքական  իրադարձությունների հետ․«Պատահական չէ, որ  Եվրրոպական միությունը մեծ գումար է հատկացնում Հայաստանին՝ընդ որում աննախադեպ գումար, որը նախկինում երբեք չէր եղել։Եվ Շառլ Միշելի Հայաստան այցելությունը, ապա նաև Մակրոնի՝ Հայաստան կատարելիք հնարավոր այցելությունը ենթադրվում է , որ կապված է այդ գործընթացների, Հայաստանի՝ արտաքին քաղաքականությունում ավելի ակտիվ դերակատարության հավակնությունների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր այն հարցին՝ արդյոք նկատելի է, որ Հայաստանն ունի ակտիվ հավակնություններ արևմտյան ու եվրոպական քաղաքականության հետ կապված, Ղևոնդյանը պատասխանեց․«Ոչ միայն դեպի արևմուտք ու Եվրոպա, ես կարծում եմ, որ Հայաստանը փորձելու  է ակտիվ դերակատարություն ունենալ ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականությունում՝ոչ թե մեկ ուղղվածությամբ, այլ բոլոր այն ուղղություններով, որոնք կպատասխանեն Հայաստանի շահերին։Դրանք են  թե՛ արևմուտքը, թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը և թե՛ Չինաստանը կամ Մերձավոր արևելքը։ Հասկանալի է, որ այդ հետաքրքրությունը բերում է պատասխան արձագանքի․ հակառակ կողմն էլ՝ այս դեպքում Եվրոպական միությունն իր կողմից է քայլեր անում, որոնք փոխադարձ շահեր են շոշափում։ Մեկ-երկու օր առաջ ես մասնակցում էի ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության թեմայով Չեխիայի ու Լեհաստանի դեսպանների հետ հանդիպմանը, նրանք ևս նշեցին, որ ՆԱՏՕ-ն բաց է համագործակցության համար, իսկ համագործակցության ուղիների վերաբերյալ  առաջարկները պետք է գան Հայաստանից։ Ենթադրում եմ, որ այդպիսի հավականություններ Հայաստանը ցույց է տվել և մենք տեսնում ենք հետևանքները»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Արմեն Վարդանյան ևս մեջբերեց այն հանգամանքը, որ Եվրամիությունը Հայաստանին աննախդեպ՝ մոտ 2․6 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն է հատկացնելու առաջիկա 5 տարիների ընթացքում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում․ «Սա ցույց է տալիս, որ Եվրամիության համար Հայաստանը դեռևս և՛ արժեք ունի և մեծ գործոն է։ Եվրամիությունը չի պատրաստվում ձեռքերը լվանալ Հայաստանից ու թողնել միայնակ այս ծանրագույն վիճակում։ Այնպես որ՝ Եվրամիությունն էլ Հարավային Կովկասում լուրջ հետաքրքրություններ ունի ու հատկանշական է, որ Հայաստանին տրվելիք  ֆինանսական աջակցությունները 10, 20 անգամ ավելի շատ են, քան Ադրբեջանին տրվելիքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանի խոսքերով՝ Եվրամիությունն էլ շատ լավ հասկանում է, որ այժմ Հայաստանը շատ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից ու Հայաստանի առաջ մեջ պահանջներ չի դնում․«Չի դնում նաև երկընտրանքի առաջ։ Միայն այս փուլում մեզանից պահանջում է բարեփոխումներ անել ժողովրդավարության, մարդու իրավունքների զարգացման ու այլ ոլորտներում։ Բարեբախտաբար մեր առջև չեն դնում «կա՛մ կա՛մ»-ի այլընտրանքը։ Բրյուսելում շատ լավ հասկանում են, որ Հայաստանն ունի շատ մեծ կախվածություն ու այս փուլում մեզ ճնշումների չեն ենթարկում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում