Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 653 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 466, մահացել` 13 մարդ:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 384 387 դեպք: Այստեղից ապաքինվել է 362 957 մարդ, մահացել 5 516 պացիենտ:











































