Wednesday, 24 06 2026
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը

Մինչ այսօր սպասում ենք մեր հարցերի պատասխանին. Արմենակ Արմենակյանի կինը ևս դիմում է պատգամավոր Ռոբերտ Քոչարյանին

Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը օրերս բաց նամակով դիմել էր Ռոբերտ Քոչարյանին։ Բախշյանի Ռոբերտ Քոչարյնաին որպես ԱԺ պատգամավոր մի քնաի հարց էր առաջադրել կապված հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման  հետ ։ <Հիշո՞ւմ եք 1999 նոյեմբերի վերջին Դուք և տիկին Բելլան ընտանիքիս ցավակցություն հայտնելու նպատակով եկաք մեր տուն և նախապես որոշված կես ժամի փոխարեն մնացիք մեկ ժամից ավելի։ Դուք խոսեցիք ահաբեկչության կազմակերպիչներին ամեն գնով բացահայտելու անհրաժեշտության մասին և երբ ես ասացի, որ եթե չբացահայտեք՝ ժողովուրդը Ձեզ է կասկածելու։ Դուք ասացիք՝ ԳԻՏԵՄ։ Նշանակում է  գիտեք, որ ժողովուրդը 22 տարի ապրում է Ձեր նկատմամբ այդ կասկածով։ Անցել է 22 տարի և ահաբեկչության կազմակերպիչները չեն բացահայտվել ոչ՛  Ձեր, ո՛չ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Իսկ դրանք կա՛ն, քանի որ , մասնավորապես դատարանն այդպես էլ չբացահայտեց Արմենակ Արմենակյանի սպանությունն այն դեպքում, երբ հենց դատարանում դատախազ Հակոբ Մարտիրոսյանն ապացուցեց, որ Արմենակյանին չէին կարող սպանել ահաբեկչության ձերբակալված, ապա դատապարտված մասնակիցները, քանի որ նրանք այդ պահին ԱԺ դահլիճում էին։ Ո՞վ ԱԺ նիստերի դահլիճի միջանցքում սպանեց Արմենակյանին, 22 տարի է այս հարցը կախված է մեր արդարադատություն գլխին»,-նամակում գրել է Բախշյանը և ավելացրել․«Դուք էիք Երկրի անվտանգության թիվ 1 պատասխանատուն, Ձեր օրոք գլխատվեց մեր պետությունն ու պետականությունը, որի հետևանքն այսօրվա իրականությունն է և Դուք ոչինչ չարեցիք, ընդհակառակը՝ ամեն ինչ արեցիք դատավարությունը շեղելու համար, կարևոր վկաները վերացվեցին, դատարանում չհարցաքննվեցիք։ ԻՆՉՈ՞Ւ»։

Անահիտ Բախշյանը Քոչարյանին երեք հարց է առաջադրել։

Եթե գիտեիք, որ չբացահայտելով հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին դուք կհաստատեք Ձեր նկատմամբ ժողովրդի մեջ եղած կասկածը, ինչո՞ւ չպահանջեցիք արդար նախաքննություն և դատավարություն։

ԻՆՉՈ՞Ւ 2004-ի նոյեմբերի 11-ին կայացվեց կազմակերպիչների մասով «մայր» գործից անջատված  մասը կարճելու որոշումն ու այդպես էլ ուզեցիք թաղել ամեն ինչ։

Որպես պատգամավոր պատրաստվո՞ւմ եք հետևել այս գործի վերաբացման ընթացքին։

Հոկտեմբերի 27-ին  առեղծվածային պայմաններում սպանված Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմինե Արմենակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը  համակարծիք է  Բախշյանի հարցադրումների հետ։ Ասաց՝ եղել են դեպքեր, երբ ինքը նույնպես հարցեր է բարձրացրել, բայց այդ բոլոր հարցերը մնացել են անպատասխան․«Հիմա ես դեմ չեմ, եթե այդ հարցերը մի արդյունք կտան, թող նորից հնչեցվեն։ Ես էլ կուզենայի պատգամավոր Քոչարյանից հետաքրքրվել Արմենակյանի սպանության հանգամանքներից։ Իրեքն ասում են, որ  Կարեն Հունանյանի հրազենից է սպանվել։ Բայց դատի ժամանակ Կարեն Հունանյանն ասեց, որ ինքը չի եղել։ Ու մինչև հիմա չգիտենք այդպես էլ, թե ով սպանեց Արմենակին։ Ես  այդ հարցի պատասխանը կուզենամ իմանալ։ Կուզենայի պարզել առաջինը թե ում էր խանգարում Արմենակյանը։ Այս հարցերը մինչ օրս հետաքրքրում է մեր ընտանիքին ու բոլորին»,-ասաց տիկին Արմենակյանը՝ հավելելով․«Տարիներ շարունակ մեզ համար անհայտ է՝ Քոչարյանը  ինչ գիտեր հոկտեմբերի 27-ի մասին, ճի՞շտ էին այդ օրերի խոսակցությունները, թե ոչ։ Բայց ես ինքս փաստեր չունեմ ու չեմ կարող ասել, թե Քոչարյանը մեղավոր է, թե ոչ։ Կուզենայի, որ դատավարության ժամանակ փաստերով բացահայտվեր իրականությունը։ Բայց իրենք ընդհանրապես չներկայացան դատավարությանը, դատը շեղեցին։ Բայց ինքը եթե ոչ վկայի կարգավիճակով, այլ երկրի նախագահի կարգավիճակով պետք է գար ու պատասխան տար, թե ինչու այդ օրը կատարվեց այդ ահաբեկչությունը։ Հենց իրենց անտարբերությունը ժողովրդին ուղղեց իրենց մեղադրելու ուղղությամբ։ Իրենց անգամ դրանից հետո բացարձակ չհետաքրքրեց, թե ինչպես էին զոհերի ընտանիքները ապրում, ոչինչ չարեցին դատավարությունը ճիշտ վարելու համար»։

Արմենակյանի խոսքով՝ Քոչարյանին պետք է անհանգստացներ, որ իր նախագահության օրոք տեղի ունեցավ ոճրագործությունը։ Պետք է անհանգստացներ  այն փաստը, թե ինչպես էին ոճրագործները հանգիստ մուտք  գործել Ազգային ժողով ու իրագործել այդ ոճիրը․ «Եղել են  կազմակերպիչներ, նրանց օժանդակողներ։ Նրանք չէին կարող այդպես անարգել մտնել երկրի ամենաապով տեղը ու գլխատել երկիրը։ Եղել են մարդիկ, որոնք նրանց հանգիստ թողել են մտնել ներս։ Հակառակ դեպքում այդքան զենք ու զրահով մարդիկ չէին կարող  ներս մտնել։ Մի խոսքով դա կազմակերպված սպանդ է եղել ու մի օր պետք է բացահայտվի այդ սպանդը։ Կարծում եմ, որ եթե հիմա իշխանությունը կամք ունի, ապա պարոն Քոչարյանը կարող է օժանդակել, աջակցել հոկտեմբերի 27-ի բացահայտմանը»,-ասաց Արմենակյանի այրին։

Մեր դիտարկմանը՝ հավատո՞ւմ է, որ Քոչարյանը կարող  է աջակցել, օժանդակել հոկտեմբերի 27-ի բացահայտմանը, մեր զրուցակիցը պատասխանեց․«Մտածում եմ՝ գոնե օգնի։ Եթե իշխանությունը կամենա, ապա մտածում եմ, որ հնարավոր կլինի բացահայտել 27-ը։ Մինչ այսօր մենք սպասում ենք մեր հարցերի պատասխանին, թե ինչպես եղավ և ում ձեռքով գնացին մեր անվանի գործիչները։ Բայց առանց իշխանության կամեցողության ոչ մի բան էլ չի բացահայտվի»։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում