Thursday, 16 07 2026
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին

Դեռևս ոչ մի փաստացի տվյալ չկա, որ մարդիկ մասայական հեռանում են Հայաստանից. ժողովրդագիր

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը

Այս տարվա առաջին եռամսյակում հայաստանը լքել ու չի վերադարձել ավելի քան 55 հազար մարդ: Նույն ցուցանիշը նախորդ տարի եղել է 11 հազար, իսկ 2019-ին՝ 3ընդամենը  հազար: Այս վիճակագրությունն ի՞նչ է ցույց տալիս, որքանո՞վ ունենք մտահոգվելու առիթ:

Մտահոգվելու առիթ միշտ էլ ունենք, քանի որ բավականին լուրջ փոփոխություններ են եղել մեր անվտանգային միջավայրում և ոչ միայն անվտանգային: Բավական լուրջ խնդիրներ ունենք այս պահի դրությամբ, սակայն պետք է արձանագրել, որ տեղի է ունեցել բավականին մեծ աշխատանքային միգրացիա, քանի որ նախորդ տարի սահմանները փակ էին և նույնիսկ  մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները, որոնք գտնվում են ՌԴ-ում երկարատև կտրվածքով, վերադարձել էին Հայաստան: Նրանք ՌԴ-ում սոցիալ-տնտեսական լուրջ դժվարությունների էին հանդիպել, իսկ երբ սահմանները բացվեցին, նրանք սկսեցին վերադառնալ Ռուսաստան: Նաև սկսեցին մեկնել մեր այն հայրենակիցները, որոնք ամեն տարի մեկնում էին արտագնա աշխատանքի: Ուղղակի այս տարի մեկնողների թիվը, կապված նաև սոցիալ-տնտեսական որոշակի իրողությունների հետ, ավելի մեծ է եղել, քան նախորդ տարիներին:

Մասնագետները նշում են, որ 44-օրյա պատերազմը չէր կարող միգրացիայի վրա ազդեցություն չունենալ: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

Դեռևս կարճ է ժամանակահատվածը, դեռևս ոչ մի հետազոտություն չի իրականացվել: Հուլիսի 15-ից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը և Հայաստանի տնտեսագիտական համալսարանը պատրաստվում են հետազոտություն իրականացնել, որտեղ կորոնավիրուսի և պատերազմի ազդեցության մակարդակը պետք է չափեն ժողովրդագրական գործընթացների վրա, որի ընթացքում նաև կփորձենք հասկանալ ընդհանուր տրամադրությունները՝ կապված վերջին փոփոխությունների հետ: Դրանից հետո կարող ենք արդեն հստակ ասել, թե ինչ է փոխվել ժողովրդագրական գործընթացներւմ, միգուցե  նաև միգրացիոն գործընթացներում, մարդկանց մտադրություններում: Այս պահին որևէ հետազոտություն չկա և չի կարելի հստակ ասել, թե մարդիկ ինչ վարքագիծ կարող են դրսևորել այս պարագայում:

Ընդհանուր առմամբ, կովիդից ու պատերազմից հետո ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, մենք կարո՞ղ է գործ ունենանք երկարատև միգրացիայի հետ, որովհետև շատերն աշխատանք։ են կորցրել, պատերազմից հետո հիասթափված են և այլն:

Հնարավոր է, բայց դեռևս ոչ մի փաստացի տվյալ չկա, որ մարդիկ մասսայական հեռանում են: Իհարկե, մեկնողներ կան, ինչպես նախորդ տարիներին էին մեկնում, բայց մասսայական մեկնումների մասին միտումներ չկան: Դա կերևա տարվա վերջին, երբ վիճակագրության կոմիտեն կանցկացնի իր հետազոտությունը և կհրապարակի միգրացիոն մնացորդը: Այդ պարագայում հասկանալի կլինի, թե ինչպիսի ցուցանիշներ ունենք 2021 թվականի ընթացքում: Այս պահին մշտական միգրացիայի մասին պնդելու որևէ հիմք չկա:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ինչպիսի՞ ազդեցություն են թողնելու միգրացիայի պատկերի վրա:

Փաստացի վստահության քվե ստացած կառավարությունը երկրորդ անգամ կազմում է կառավարություն, և բնականաբար, պետք է  իրագործի այն խոստումները, ծրագրերը, որոնք կային դեռևս նախորդ ժամանակահատվածից: Այո, այսօր կառավարության գործունեությունը միգրացիայի վրա ազդեցության տեսանկյունից մեծ գործոն է, թե  ինչպես կգնան գործընթացները, ինչպիսի զարգացումներ, ինչպիսի բարեփոխումներ  կունենանք, ինչպիսի անվտանգային միջավայր կունենանք, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում կլինի: Այնպես որ, այսօր գնդակը կառավարության դաշտում է և իրենցից են կախված մեր երկրի հետագա գործընթացները, այդ թվում միգրացիոն և ժողովրդագրական գործընթացները: Մի փաստ կարող եմ ասել, որ չնայած ժողովրդագրական առումով եղած մտահոգություններին, առաջին 5 ամիսների կտրվածքում Հայաստանում ծնունդների բացարձակ թիվն աճել է 1519-ով, աճը կազմել է 11,9 տոկոս: Իսկ 2019-ի համեմատ աճը կազմել է 7,5 տոկոս: Սա շատ ուրախալի փաստ է, սա նշնակում է, որ կորոնավիրուսն ազդեցություն չի ունեցել: Հիմա պետք է սպասել հետպատերազմյան շրջանի ազդեցության գնահատականը ստանալու համար: Կարծում եմ՝ այդ պարագայում ևս ազդեցությունը այդքան էլ մեծ չի լինի ժողովրդագրական գործընթացների վրա: Այն, որ մարդիկ երեխաներ են ունենում, դա հստակ ցուցիչ է, որ մարդիկ իրենց  ապագան որոշել են կապել Հայաստանի հետ: Սա կարևորագույն ցուցիչներից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում