Wednesday, 22 07 2026
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

Եվրո-2020․ Իտալիան ֆավորիտ է, բայց․․․ ՈւԵՖԱ-ն չեմպիոն կդարձնի՞ Անգլիային

Վաղը Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի ատաջնության Անգլիա-Իտալիա հանդիպումը։ Անգլիացիները պատմության ընթացքում առաջին անգամ կխաղան Եվրոյի եզրափակչում, կխաղա սեփական հարկի տակ; Ո՞ր հավաքականն է ֆավորիտ այս դիմակայությունում։ Բուքմեյքերները մի փոքր ավելի հավանական են համարում Անգլիայի հաղթանակը։ Մասնավորապես հանդիպման 90 րոպեների ընթացքում Անգլիայի հաղթանակի համար սահմանված է 2․7 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 3, իսկ Իտալիայի հաղթանակը՝ 3․15 գործակցով։ Անգլիայի Եվրոպայի չեմպիոն դառնալու գործակիցն էլ 1․83, իսկ Իտալիայի մեծ հաղթանակի համար սահմանված է 2 գործակից։

Ինչ խոսք բուքմեյքերները գործակիցները սահմանելիս հաշվի են առել նաև Անգլիայի սեփական հարկի տակ խաղալու փաստը։ Սա ինչ խոսք առավելություն է, բայց․․․։ Եթե հայացք նետենք Եվրոյում անցկացրած երկու թիմերի 6 հանդիպումների վրա ապա կստանանք հետևյալ պատկերը։ Իտալիան ավարտվող առաջնությունում ցուցադրել է ստեղծագործ ֆուտբոլ, որը կագեցած էր սուր կոմբինացիաներով և լուծումներով։ Ինչ-խոսք եղան նաև խաղային որոշակի ձախողումներ, որոնք տեսանելի էին հատկապես Իսպանիայի դեմ կիսարեզափակչի մրցավեճում։ Ի տարբերություն Իտալիայի Անգլիան ցուցադրել է ավելի բալանսավորված խաղ։ Անգլիայի հանդիպումներում լուրջ ձախողումներ չեն եղել։ Այս հավաքականի խաղային օղակները ըստ էության գործել են անթերի։ Կարճ ասած Անգլիան ֆունկցիոնալ լավ պատրաստված հավաքական է։ Հավաքականը, որը սակայն ցուցադրում է կանխատսեսելի ֆուտբոլ։ Անգլիայի հավաքականում այդպես էլ չտեսանք այսպես ասած օրիգինալ և ոչ ստանդար կոմբինացիաներ կամ լուծումներ։ Կարճ ասած Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին տակտիկական առումով որոշակիորեն գերազանցում է Անգլիայի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին։ Նշենք, որ վերջին 33 հանդիպումներում Իտալիան չի պարտվել ինչը խոսում է Մանչինիի տակտիկական անթերի մտահղացումների մասին։ Վերլուծելով իրավիճակը կարող ենք ասել, որ վաղվա խաղում իրական ֆավորիտը Մանչինիի հավաքականն է։ Անդրադառնանք ևս գործոնի, որը արդեն իսկ ստվեր է գցել Եվրո-2020-ի վրա և կա մտավախություն, որ կարող է այսպես ասած փչացվել նաև եզրափակիչ մրցավեճը։

Խոսքը Անգլիա-Դանիա կիսաեզրափակիչ խաղում մրցավարների խայտառակ որոշման մասին է։ Հանդիպման 102-րդ րոպեին Անգլիայի հարձակվող Ռահիմ Ստերլինգը ընկավ Դանիայի տուգանային հրապարակում։ Գլխավոր մրցավար Դանի Մակելին ցույց տվեց նշակետին, իսկ VAR-ի սենյակում աշխատող մրցավարների հետ քննարկումներից հետո չփոխեց որոշումը։ Նույնիսկ մի քանի անգամ կրկնապատկերը դիտելիս համոզվում ես, որ 11 մետրոնոց չկար։ Ավելի այդ պահին խաղադաշտում առկա էր երկու գնդակ, որոնք մրցավարները ևս անտեսեցին։ Փաստորեն VAR-ը ամենևին չի ապահովում հանդիպման արդար և թափանցիկ ընթացքը։ Սուբյեկտիվ գործոնը ֆուտբոլում չի վերացել։ Կան բոլոր հիմքերը մտածելու, որ Լոնդոնում կայացած խաղում մրցավարակական անձնակազմը Անգլիային նպատակաուղղված օգնել է դուրս գալ եզրափակիչ։ Իսկ ինչու է ՈւԵՖԱ-ն օգնել Անգլիային։ Ենթադրվում է, որ եվրոպական ֆուտբոլային կատռույցը այդ կերպ շնորհակալություն է հայտնել անգլիացիներից, գրանդ ակումբների կողմից Սուպերլիգայի նախաձեռնությունը վիժեցնելու համար։

Չմոռանանք, որ անգլիական ակումբները առաջինը հայտարարեցին Սուպերիլիգայի մասնակցությունից հրաժարվելու մասին։ Դրանից հետո պարզ դարձավ, որ մեծ մրցաշարի կայացումը այլևս անհնար է։ Կօ՞գնի ՈւԵՖԱ-ն Անգլիային նաև եզրափակչում։ Այս հարցին պատասխանելը բավական դժվար է։ Ամեն դեպքում եթե վաղվա խաղում մրցավարների կողմից Անգլիային աջակցելու միտում նկատվեց, կարելի կլինի ասել, որ Եվրո-2020-ը տապալված է։ Տապալված է ՈւԵՖԱ-ի կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում