ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի ՍԴ ներկայացրած դիմումի քննությանը։ Նման որոշում կայացրեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը` հաշվի առնելով հարցի առնչությամբ ՍԴ դատավորների կարծիքները։
«Ես չեմ ցանկանում թաքնվել ձևական պահանջների հետևում, քանի որ Զոհրաբյանի բարձրացրած հարցն ամբողջ ծավալով քննարկվել է աշխատակարգային նիստի ժամանակ»,–ասել է Գրիգորյանը ու նշել, ո․ր եթե Բարձր դատարանը համարի, որ այս հարցը կրկին քննության ենթակա է, ապա պատրաստ է ներկայացնել բացատրություններ։









































