Ղրղզստանի նախկին նախագահներ Ասկար Ակաևը և Կուրմանբեկ Բակիևը հայտնվել են միջազգային հետախուզման մեջ՝ կապված «Կումտոր» ոսկու հանքի գործունեության հետ: Այս մասին հինգշաբթի օրը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը:
«Նախկին նախագահներ Ակաևը և Բակիևը հայտնվել են հետախուզման մեջ՝ Կումտորի գործի քննության արդյունքում»,- ասել է նա:
Ըստ նրա՝ Կումտորում կոռուպցիայի գործերով ներգրավված է մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյա: