«Էլզա» մրրիկը ներթափանցել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգ։ CBC News-ը հայտնում է առնվազն մեկ զոհի մասին։ Մահվան դեպքը գրանցվել է մեքենայի վրա ծառի շրջվելու հետևանքով։
Մրրիկը մոլեգնել է Ֆլորիդայի Մեքսիկական ծոցի ափերին: Շրջաններում ուժեղ քամի ու հորդառատ անձրևներ են սկսվել: Մրրիկը շարունակում է առաջ ընթանալ։
Նշենք, որ մինչ Ֆլորիդա հասնելը, «Էլզան» ավերածություններ էր գործել Կարիբյան ծոցում, 3 մարդ էլ այնտեղ էր զոհվել: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ «Էլզան» շարժվում է դեպի Կարոլինա նահանգ:









































