Համաշխարհային մամուլը փորձում է պարզել ներկայիս ֆինանսական ճգնաժամի պատճառները, որը սպառնում է մոլորակին, և դրա արմատները գտնում է նախորդի մեջ: «Ճգնաժամը, որը այժմ կարող է ծածկել շուկաները, հասունանում էր սկսած 2008 թվականից»,- գրում է The Financial Times-ը:
Միջոցները, որոնց թույլ տվեցին վերականգնվել ճգնաժամի առաջին փուլից, FT-ն անվանում է «տնտեսության բոտոքս». Բոտեքսը երիտասարդացնում է ոչ երկար ժամանակով, իսկ նրա կողմնակի ազդեցությունը թունավորումն է:
Հրատարակողի կարծիքով՝ դրամական ներհոսքերի տեսքով «ֆինանսական բոտոքսը», որը կոչված է խթանելու պահանջարկը, միայն քողարկում է խնդիրները, իսկ իրականում բորսաներում իրավիճակը, ըստ InoPressa-ի այս թեմայով միջազգային հրապարակումների, «գնում է դեպի արջերի համար դասական պայմանը»:









































