Friday, 10 07 2026
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

Վահրամ Դումանյանը հանդիպել է ըմբշամարտի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ

Հայաստանի ըմբշամարտի բոլոր տարիքային հավաքականները փայլուն մրցաշրջան են անցկացնում. միջազգային մրցաշարերում նրանք արդեն իսկ նվաճել են 4 տասնյակից ավելի մեդալ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան ու երիտասարդական հավաքականների մարզիկներին, նրանց մարզիչներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ըմբիշներին ու նրանց մարզիչներին՝ընդգծելով, որ նվաճած մեդալների թիվն արդեն իսկ վկայում է փայլուն աշխատանքի մասին. «Շնորհակալ եմ բոլորիդ մեզ հաղթական ևհուզումնալից էմոցիաներ պարգևելու համար: Ցանկանում եմ, որ մեր բոլոր զգացողությունները կապված լինեն միայն նմանօրինակհաղթանակների հետ: Դրանք հիմք են ավելի մեծ՝ ազգային հաղթանակների համար: Դուք մեր հարստությունն ու ապագան եք: Վստահ եմ՝ մեզբոլորիս հպարտանալու դեռ շատ առիթներ եք պարգևելու: Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում մարզիչներին, որոնց լավաշխատանքի արդյունքը տեսնում ենք գործնականում՝ այսքան մեդալների տեսքով»:

Ներկաները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և վստահեցրել՝ շարունակելու են բարձր պահել Հայաստանի մարզականպատիվը: Հանդիպման ընթացքում մարզաշխարհի ներկայացուցիչները նաև բարձրացրել են իրենց հուզող հարցերը։ Վահրամ Դումանյանըվստահեցրել է, որ ԿԳՄՍ նախարարությունն անելու է հնարավորը՝ պետական աջակցության ծավալներն ավելացնելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ տեղեկացրել է, որ գործուն քայլեր են ձեռնարկվում ոլորտն առավել համակարգված դարձնելուուղղությամբ. «Ցանկությունները և հնարավորությունները երբեմն չեն համընկնում, բայց վստահեցնում եմ, որ մարզիկների և մարզիչներինկատմամբ վերաբերմունքը արմատապես փոխվելու է դեպի լավը: Հատկապես անձնական մարզիչները չպետք է իրենց անտեսված զգան: Այժմտարվում են համապատասխան աշխատանքներ, որպեսզի ոչ միայն ըմբշամարտի, այլև մյուս մարզաձևերի բոլոր տարիքային խմբերիլավագույն մարզիկները և նրանց անձնական մարզիչներն իրենց առավել գնահատված զգան: Հավաստիացնում եմ, որ բոլոր կարգավորումներըլինելու են հօգուտ մարզիչների և մարզիկների»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում