Վերջին տվյալների համաձայն, Լոնդոնում ձերբակալվածների թիվը հասել է 888-ի: Ինչպես հաղորդում է Reuters-ը` մի քանի օրվա ընթացքում տուժածների թիվը հարյուրի է հասել:
Միայն Լոնդոնի հյուսիսում երեկ ձերբակալվել էր 150 մարդ: Ինչպես արդեն հայտնել ենք` Լոնդոնի դատարաններն անցել են 24-ժամյա աշխատանքային ռեժիմի: Արդեն կա 5 դատապարտված:
Հիշեցնենք, որ Լոնդոնում սկսված անկարգությունների պատճառը 29-ամյա Մարկ Դագգանի սպանությունն էր ոստիկանի կողմից:
Ոստիկանության կոշտ արձագանքի հետևանքով այսօր անկարգությունները դադարել են ոչ միայն Լոնդոնում, այլև երկրի մյուս քաղաքներում:








































