Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Կադրային ջարդ ասվածը վատ ձևակերպում է, նրանք ովքեր անթաքույց բոյկոտել են աշխատանքը՝ պետք է ասպարեզից հեռացվեն․ Վիգեն Խաչատրյան

«Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» կուսակցությունը  դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Հաշվի առնելով դատարանների ոչ անկախ լինելը, իսկ Սահմանադրական դատարանում խնդրահարույց դատավորների ներգրավումը ՔՊ ցուցակով պատգամավոր ընտրված Վիգեն Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք չունի մտահոգություն, որ Սահմանադրական դատարանը կարող է ոչ հօգուտ իշխանության որոշում կայացնել․ «Չեմ կարծում, թե Սահմանադրական դատարանը հիմք ունի այլ որոշում կայացնելու։ Այն փաստերը, որ ներկայացվում են՝ անհեթեթ են։ Խելագարություն  կլինի, եթե ՍԴ-ն  նմանատիպ որոշում կայացնի։ Ես չեմ կարող ասել, թե ինչ մտահոգություն ունեն իշխանությունները, բայց ըստ իս, դիմողները իրական հիմքեր չունեն»-«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում ասաց նա։

Մերն այն հարցին, թե  այս օրերին շատ է քննարկվում իշխանությունների հայտարարությունները կադրային ջարդ իրականացնելու մասին, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց․«Իրականում այդ կարդային ջարդ  ձևակերպումը մի քիչ անհաջող ձևակերպում է։ Ցանկալի երևույթ չէ, սխալ է։ Բայց բոլոր նրանք, ովքեր այս տարիների ընթացքում դրսևորեցին անգործություն կամ իրականում անթաքույց բոյկոտում էին ծրագրերի իրականացումը, նրանք, անշուշտ, պետք է ասպարեզից հանվեն, իրենց տեղը զիջեն ավելի կարող ուժերի»։

Խաչատրյանի խոսքերով՝ ցանկացած մարդ, որն իր տեղում իր պարտականությունները լավ չի կատարում, պետք է ասպարեզը զիջի ավելի կարող, գիտակից աշխատողի։

Նոր, թարմ ուժերի ներգրավումն, ըստ մեր զրուցակցի շատ բան կփոխի․«Որովհետև ակնհայտ է, որ կա մի հստակ շերտ, որը դիմագրավում է անհրաժեշտ փոփոխություններին։ Նրանք պետք է ասպարեզից հանվեն։ Եվ սա վերաբերում է ոչ միայն  նախկիններին։ Կարող է նորերի մեջ էլ լինեն մարդիկ, որոնք լավ չեն աշխատել, այստեղ նախկինի խնդիր չկա։ Կան որոշակի հարցադրումներ, որոնք պետք է կյանքի կոչվեն և նրանք, ովքեր  կա՛մ չեն կարող կա՛մ չեն ցանկանում, պետք է իրենց համար այլ զբաղմունք գտնեն։ Բայց այդ ամենը պետք է արվի օրենքի տառին համապատասխան։ Կամայականություններ չպետք է դրսևորվեն»։

Դիտարկմանը, թե  հասարակության մի շերտ էլ կոշտ մեթոդների կողմնակից է, Վիգեն Խաչատրյանն ասաց․«Կոշտ կամ փափուկ մեթոդն ինձ համար արժեք չէ։ Կա օրենք և պետք է շարժվել օրենքով։ Օրինախախտը պետք է կանչվի պատասխանատվության, վատ աշխատողը պետք է հեռացվի։Այսինքն կոշտի ու փափուկի խնդիր չկա, կա օրենքին հետևելու պահանջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում