Օդերևութաբանների կանխատեսումներով` բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը Երևանում ու մի քանի մարզում դեռ պահպանվելու է։
Մինչև հուլիսի 7-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով նաև կանխատեսումներն առաջիկա օրերի համար։
Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում այսօր, հուլիսի 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:









































