Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զենքի գործարանին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայության թվիթերյան էջը։
Հարձակումը պատասխան է դարձել հրեական պետության ուղղությամբ պայթուցիկներով ու դյուրավառ նյութերով օդապարիկների արձակման։
Մայիսի սկզբին կողմերի միջև տեղի էր ունեցել հակամարտության սրացում։ Այդ ժամանակ Իսրայելի իշխանությունները սկսել էին Արևելյան Երուսաղեմում տեղահանել արաբ ընտանիքներին, ինչը հագեցրել էր պաղեստինցիների կողմից անկարգությունների։ Մայիսի 10-ին իրավիճակին միջամտել էր Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ-ը։ Կողմերը հրթիռային ինտենսիվ հարվածներ էին փոխանակել։
Հրթիռակոծությունները, որոնք դադարեցվել են մայիսի 21-ին հրադադարի պայմանավորվածության ձեռքբերմամբ, Իսրայելում խլել են 12 մարդու կյանք, վիրավորվել է 50 մարդ։ Զոհված պաղեստինցիների թիվը հասել է 230-ի, որից 65-ը՝ անչափահասներ։ Վիրավորվել է ավելի քան 1․7 հազար մարդ։