Պորտուգալական Renova ընկերությունը, որը հայտնի է իր արտադրանքի գովազդն ապահովելու համար ամենատարօրինակ քայլեր կատարելով, արտադրել է զուգարանի թուղթ Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ի` Իսպանիա սպասվող այցի կապակցությամբ:
Պապը Մադրիդ կժամանի օգոստոսի 18-ին: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Զուգարանի թղթի տուփի վրա գրված է «Ես սիրում եմ Պապին, բարի գալուստ Վատիկան»: Զուգարանի թղթի արժեքը շատ բարձր չէ, ընդամենը 2.76 եվրո: Ընդհանուր արտադրվելու է 10 հազար տուփ զուգարանի թուղթ:









































