Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը ստացել է կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում՝ բոլորին հորդորելով պատվաստվել:
«Հաջորդ ալիքի դեպքում արդեն մարդկային կյանքերի փրկությունը մեր պատվաստումներից է կախված լինելու», – գրել է նախարարի պաշտոնակատարը։