Thursday, 02 07 2026
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Այս գործը ցուցիչ է. Եթե երկրում օրենքի դիկտատուրա է լինելու, ապա առաջինը Սերժի Վաչոն ու իր կինը պետք է պատասխան տան

«Հեղափոխությունից հետո շատ-շատ մարդիկ դեռ գտնվում էին նախկին իշխանությունների ազդեցության տակ։ Բայց այս ընտրություններից հետո պետք է այդ պատկերը փոխվի։ Եթե օրենքի դիկտատուրա պետք է հաստատվի այս երկրում, ապա բոլոր թալանչիները պետք է պատասխան տան։ Եթե Հայաստանում հաստատվելու է օրենքի դիկտատուրա, ապա Վաչագան Ղազարյանն ու իր կինը պետք է պատասխան տան իրենց բոլոր արածների համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանաւյին համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը, ով հեղափոխությունից հետո փորձում է իրավապահ մարմիններին ներկայացնել Ղազարյանի  անօրինաիկան գործողությունները, քրեական գործեր են հարուցվում, սակայն այդ գործերը նույն արագությամբ էլ կարճվում են։ Վաչագան Ղազարյանը որոշակի գումար է մուծում՝ իբրև վնասի փոխհատուցում և այդպիսով քրեական գործերը հերթականությամբ կարճվում են։

Ամենաթարմ օրինակը այն գործն էր, երբ տիկին Արիստակեսյանը հաղորդում էր ներկայացրել իրավապահներին և տեղեկացրել, որ պետական պահպանության ծառայության աշխատակիցները տարիներ շարունակ սպասարկել են Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին։ Նրանք վարորդ են աշխատել այդ անձանց համար, ինչպես նաև ապօրինաբար իրականացրել են «Յանս» ռեստորանային համալիրի պահպանությունը։ Այդ գործն էլ, սակայն, մեծ արագությամբ կարճվեց։  «Իրենք քննչական մարմիններին կաշառելով, նրանց վրա ազդելով իրենց վերաբերյալ բոլոր քրեական գործերը կարճել են տվել, կարողացել են խուսափել պատասխանատվությունից, բայց ես դեռ լիահույս եմ, որ նրանք պետք է պատասխան տան»,-ասաց Սուսաննա Արիստակեսյանը։

Բացի դա, հիշեցնենք, որ «Յանս» ակումբի տնօրեն Սերգեյ Կարապետյանը 2017 թ. հաղորդում էր ներկայացրել ակումբի գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի դեմ՝ պնդելով, թե վերջինս ակումբից հափշտակել է 25 միլիոն դրամ: Դեպքի առթիվ հարուցված քրգործով Արիստակեսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով`առանձնապես խոշոր չափի յուրացման համար: Մեկ տարի անց՝ 2018 թ. հեղափոխությունից հետո, հաղորդում էր ներկայացրել նաև Արիստակեսյանը՝ հայտարարելով, որ նույն Սերգեյ Կարապետյանը, Վաչագան Ղազարյանն ու նրա կինը իրենից գումար են շորթել: Ընդ որում, Արիստակեսյանը նշել էր, որ իրենից պահանջել են այդ ենթադրյալ վնասից շատ ավելին՝ 40 միլիոն դրամ, ինչն ինքը վճարել է՝ սպառնալիքների ներքո: Հետագայում ՀՔԾ-ն Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճեց։ Մինչդեռ Սուսաննա Արիստակեսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ բոլոր բավարար հիմքերը կային հենց այդ դրվագով Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը պատասխանատվության ենթարկելու համար։ Նրանք իրենից շորթել են 40 միլիոն դրամ ու դա ապացուցվում է տարբեր ապացույցներով, այդ թվում՝ Վաչագան Ղազարյանի բնակարանում իրականացված խուզարկության ժամանակ է 40 միլիոն դրամի ստացականը հայտնաբերվել։ Սուսաննա Արիստակեսյանը մեզ պատմել է, որ Սերժի Վաչոյի Կինը իրեն սպառնացել է՝ կամ կվճարի 40 միլիոն դրամը, կամ «կդառնա բոմժ և կընկնի Ռուսաստանի քուչեքը»։ Եվ իրենք հասել էին իրենց նպատակին։ Կինը վաճառել էր իր բնակարանը և որպես  փրկագին տվել նրանց, բայց նրանք չէին բավարարվել այդքանով,  քրեական հետապնդում էին սկսել կնոջ նկատմամբ։ Այս գործով քննությունը ևս վերջերս կարճվել էր։ Տիկին Արիստակեսյանը բողոքարկել էր քննիչի և դատախազի որոշումը։ Առաջին ատյանի դատարանը՝ ի դեմս դատավոր Դավիթ Բալայանի, բավարարել էր կնոջ հայցապահանջը՝ պարտավորեցնելով վերսկսել գործի քննությունը։

Սուսաննա Արիստակեսյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ պատասխանող կողմը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն վերաքննիչ դատարանը՝ ի դեմս Արմեն Դանիելյանի՝ առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ է թողել.«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կան դատավորներ, որոնք չեն գտնվում տարբեր թալանչիների ազդեցության տակ և կարողանում են օբյեկտիվ գործը քննել ու որոշում կայացնել։ Հիմա երկու ատյանում հօգուտ մեզ որոշում է եղել։ Վերաքննիչում Արմեն Դանիելյանը ևս  քննելով նրանց բողոքը այդպես էլ չբավարարեց նրանց պահանջը։ Հիմա մենք սպասում ենք նրանց հաջորդ գործողություններին։ Եթե նրանք նորից չբողոքարկեն, ապա գործի քննությունը կվերսկսի։ Ես լիահույս եմ»,-ասաց Արիստակեսյանը՝ հավելելով.«Իմ կարծիքով այս ընտրություններից հետո դատավորները, դատախազները, քննիչները կվերանայեն  իրենց մոտեցումները և այլևս չեն աջակցի թալանչիներին ու վերջապես Վաչագան Խազարյանը, նրա տիկինը, իրենց տնօրենը պատասխան կտան օրենքի առաջ իրենց բոլոր գործողութունների համար։ Պարզապես պետք է, որ երկրի ղեկավարը կոշտ դիրքորոշում դրսևորի և այդ պողպատե մանդատ ասվածը, օրենքի դիկտատուրան չլինի զուտ նախընտրական շրջանում օդի մեջ ասված արտահայտություն։ Մեր իրականությունը պետք է փոխվի։ Քննչական մարմիններն առ այսօր վախենում են Վաչագան Ղազարյանից։ Ոչ նրա հաշիվների վրա կալանք են դնում, ոչ իմ վճարած 40 միլիոնը դեպոզիտսցնում։  Քննչական համակարգում դեռևս կան անձինք, քննիչներ, դատախազներ, որոնք սպասարկում են Սերժի Վաչոյի շահերը, բայց դրան պետք է վերջ տրվի։ Օրենքի դիկտատուրա ասվածը լավագույնս կդրսևորվի իմ այս գործով։ Եթե Վաչագան Ղազարյանը շարունակեց ջրից չոր դուրս գալ, քրեական գործերը շարունակեցին կարճվել, ապա ոչ մի օրենքի դիկտատուրա էլ չկա։ Ես շատ հետևողական եմ լինելու և լիահույս եմ, որ վերջապես մեր երկրում, դատաիրավական համակարգում վերջապես իրավիճակ կփոխվի»,-եզրափակեց Սուսաննա Արիստակեսյանը։

 

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում