Ուրբաթ Լոնդոնի արևելյան Բարքինգ շրջանին պտտահողմ է պատուհասել, ինչի հետևանքով վնասվել են մի քանի տներ ու տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնում է Express.co.uk-ը՝ հղում անելով դեպքի վայրում աշխատող հրշեջ-փրկարարական բրիգադին։ Այն ընդամենը մի քանի րոպե է տևել, սակայն հասցրել է ավերածություններ գործել։
Դա տեղի է ունեցել մի քանի ժամ անց Ավստրիայի հետ Չեխիայի սահմանին գրանցված ուժգին պտտահողմից հետո, ինչի հետևանքով լայնամասշտաբ ավերածություններ են գրանցվել։ Բրեցլավի շրջանում պտտահողմը 7 գյուղ է ավերել, տուժել է 300 մարդ, 3-ը՝ զոհվել։
https://twitter.com/1mrano/status/1408501790941798401?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1408501790941798401%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F938157.html
#Barking #Tornado #Windy pic.twitter.com/blVk7Wvzod
— IMRANO © ⚒ (@1mrano) June 25, 2021