Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին խնդրեցինք մեկնաբանել՝ արդյոք ժողովրդավարակա՞ն էին այս ընտրությունները։ Նշեց՝ թղթի վրա գուցե, բայց պետք է դեռ հասկանալ, թե ընտրակաշառքի ինչպիսի՞ ռեսուրսներ են գործի դրվել։ Իրավապահ համակարգի աշխատանքից գոհ չէ, նշեց՝ օրենսդրական փոփոխությունները նրանց հսկայական մեխանիզմներ էին տալիս լավագույնս կիրառելու, ինչը չարեցին։ Անդրադառնալով նոր խորհրդարանի կազմին՝ ասաց․ «Պառլամենտում հայտնված 3 ուժերը հավատարմություն են հայտնել Կրեմլին․ Պուտինը շահած դուրս եկավ»։