Կորոնավիրուսի հնդկական շտամ է հայտնաբերվել աշխարհի 92 երկրում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարիա վան Կերկհովեն։
««Դելտա» տարբերակը գրանցվել է 92 երկրում։ Այն առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում, քանի որ ավելի վարակիչ է և արագ է տարածվում աշխարհով մեկ»,-Կերկհովեի խոսքերն է մեջբերել CNBC-ն։Նա նշել է, որ դա կապված է նաև այն բանի հետ, որ շատ երկրում մարդիկ անտեսում են հակահամաճարակային միջոցառումները։
Նա հավելել է, որ նախնական տվյալներով՝ քովիդի այդ տեսակով վարակումը մեծացնում է հոսպիտալացման ռիսկը։
«Որոշ պատվաստանյութեր պակաս էֆեկտիվ են ընդդեմ «Դելտայի», սակայն ցանկացած դեպքում օգնում են կանխել հիվանդության ծանր ընթացքն ու մահացությունը»,-ընդգծել է փորձագետը։