Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ավելի հեշտ ուղտը կանցներ ասեղի անցքով, քան որևէ ոչ ռուսական միավոր կմտներ խորհրդարան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ, «Ազատ Հայրենիք» դաշինքի ցուցակը գլխավորած Միքայել Հայրապետյանը

-Պարո՛ն Հայրապետյան, ԿԸՀ-ն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները. ՔՊ-ն ստացել է 53.92, «Հայաստան» դաշինքը՝ 21.04, «Պատիվ ունեմ»-ը՝ 5.23 %։ Ինչպե՞ս եք գնահատում արձանագրված արդյունքները։ Ինչո՞ւ այդպես էլ նոր քաղաքական ուժեր և դաշինքներ չանցան խորհրդարան։

-Արձանագրված արդյունքներն այն են, ինչ մոլեկուլի ճշգրտությամբ նախագծվել են Կրեմլի սենյակներում: Ինչպես ընթացքում մշտապես կրկնել եմ, հիմա էլ ասում եմ՝ «Ավելի հեշտ ուղտը կանցներ ասեղի անցքով, քան որևէ ոչ ռուսական միավոր կմտներ խորհրդարան»: Որոշակի փոփոխություններ գուցեև դեռ լինեն՝ կախված դարձյալ ռուսական մոտեցումներից, սակայն դա կլինի կոսմետիկ: Նախ՝ «նոր քաղաքական ուժեր» ասվածը խիստ հարաբերական է, քանի որ դրանց մեծամասնությունը կա՛մ Փաշինյանի, կա՛մ Քոչարյանի սպասարկման համար նախատեսված՝ ռուսական արտադրության արբանյակներ էին: Իսկ այն 3-4 սակավաթիվները, որոնք երկրակենտրոն են, չկարողացան ոչ միայն հաղթահարել ներդրված ռուսական շուրջկալողների շղթան, այլև վեր կանգնել իրենց զոռբայությունից ու քաղաքական տհասությունից: Այս արդյունքները ցույց են տալիս, որ մեր հանրույթը գտնվում է իմպերիական քաղաքական մանիպուլյացիաների ամուր աքցանի մեջ:

Քաղաքական ճգնաժամի լուծման առումով որքանո՞վ կարող ենք դրական ակնկալիքներ ունենալ։

Քաղաքական ճգնաժամ չէ սա, այլ շատ ավելի խորը մի բան: Ռուս-թուրքական եղբայրակցությունը փորձում է թույլ չտալ քաղաքակիրթ Արևմուտքի մուտքը Հարավային Կովկաս: Նրանք իրենց այդ հակաքաղաքակրթական պրոյեկտը կարող են իրականացնել Հայաստանում քաոս ու անիշխանական մթնոլորտ ստեղծելով, ինչը և անում են տեղական իրենց ներկայացուցիչներով՝ պարոնայք Փաշինյանով ու Քոչարյանով: Իսկ ռուս-թուրքական ամեհի ուժի դեմ միայն մեր ուժերն անբավարար են: Այսինքն՝ առաջիկայում որևէ դրական ակնկալիք ունենալ պետք չէ:

Խորհրդարան անցած ընդդիմության ջատագովների կողմից քննարկվում է տարբերակ, ըստ որի՝ մանդատները վերցնում են, խորհրդարանում քննարկումներին չեն մասնակցում, այսինքն՝ ձևավորվում է ցածր լեգիտումություն ունեցող խորհրդարան, երբ ժամը գա, վայր են դնում մանդատներն ու ստեղծում խորհրդարանական ճգնաժամ, որը կավարտվի նոր արտահերթ ընտրություններով։ Ինչպե՞ս եք գնահատում այսպիսի տարբերակը։

Նախ՝ արձանագրենք, որ «ընդդիմություն» ասվածն ամենևին կապ չունի խորհրդարան անցած ոչ նիկոլական ուժերի հետ. երեքն էլ ռուսական նույն կենտրոնից հրահանգվող կազմավորումներ են՝ առանց սեփական քաղաքական մտքի: Ձեր ասածի կամ դրա նման մի բան էլ հենց լինելու է: Չէ՞ որ ռուս-թուրքական ծրագիրը հենց այդ է ենթադրում՝ ցածր լեգիտիմություն, անիշխանականություն, քաոս, հասարակության պառակտում, փոխատելություն: Այդ վիճակը մենք ունեցել ենք 1996թ. վիճահարույց ընտրությունից հետո, երբ ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանական աշխատանքը, ինչին տարիուկես անց հաջորդեց պալատական հեղաշրջումը: Այս անգամ այդպես անցավ չի լինի, քանի որ խաղացողների մեջ չկան Լևոն Տեր-Պետրոսյանի ու Վազգեն Սարգսյանի պես անհատականություններ:

Որքանո՞վ արտաքին քաղաքական պատկերը կարող է փոփոխվել՝ հաշվի առնելով այս քաղաքական ուժերի արտաքին կողմնորոշումները. նույն գի՞ծն է շարունակվելու։

Իհարկե նույն գիծն է շարունակվելու: Պարզապես միմյանց միջև կկիսեն խորհրդային «բարի ու չար միլիցու» դերակատարումները՝ իրենցից մեկին (վստահաբար՝ Նիկոլ Փաշինյանին) ներկայացնելով իբրև արևմտական, որի վրա էլ մանիպուլյացիաներով կբարդեն ոչ միայն անցյալ, այլև գալիք աղետի ամբողջ պատասխանատվությունը: Փոքրիկ հույս է ներշնչում միայն այն, որ Պուտինին տրված վեցամսյա ժամկետը գուցե խելամիտ օգտագործի ռուսական իստեբլիշմենտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում