Առնվազն երեք մարդ Է ծանր վիրավորվել հունիսի լույս 21-ի գիշերը Բեռլինում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Bild թերթը:
Թերթի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել բարի մոտ՝ Վեդդինգի շրջանում: Հրաձգության հետեւանքով տուժածները հոսպիտալացվել են: Հաղորդվում Է, որ չարագործը դեռ բռնված չԷ:
Տարածքը շրջապատված Է ոստիկանների կողմից, սկսվել Է միջադեպի հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: