Երևանի 9/21 ընտրատեղամասում իրադրությունը շարունակում է լարված մնալ: Դիտորդական առաքելությամբ հանդես եկող Դանիել Իոանիսյանը, երբ նկատեց, որ քվեատուփի կապարակնիքը սխալ է, հանձնաժողովի նախագահին բացատրեց, որ սխալ է եղել: Հանձնաժողովի նախագահը վնասեց կապարակնիքը, ինչն ավելի սրեց լարվածությունը:
Վաստահված անձինք և հանձնաժողովի մյուս անդամները մեծ աղմուկ բարձրացրեցին և մեղքը բարդեցին Դանիել Իոանիսյանի վրա ու պահանջեցին դուրս հրավիրել նրան: Իոանիսյանը նշեց, որ արձանագրություն կազմելուց հետո դուրս կգա, բայց հանձնաժողովի նախագահն ու ներկաները ընդդիմացան:
Իրավիճակն այնքան սրվեց, որ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներն սկսեցին վիրավորական արտահայտություններ թույլ տալ, գոռգոռալ և ավելի շիկացնել մթնոլորտը:
Հիշեցնենք` Երևանի 9/21 ընտրատեղամասում լարված իրավիճակ է: Ընտրատեղամասում խոչընդոտում են լրագրողի աշխատանքին: