Tuesday, 16 06 2026
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի

ՀԱԿ-ը նախընտրական բանավեճին մասնակցության հարցով պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ Հանրային հեռուստաընկերությամբ ուղիղ եթերով հեռարձակված նախընտրական բանավեճին իրենց ցուցակի անդամներից մեկի մասնակցությունը մերժելու հարցով, կուսակցությունը հարցեր ուներ՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին ասուլիսում ասաց կուսակցության ընտրական ցուցակի անդամ Լևոն Զուրաբյանը:

Նա նախ նախընտրական բանավեճը համարեց կարևորագույն իրադարձություն: «ՀԱԿ-ին, ըստ էության, մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից»,-ասաց Զուրաբյանը:

Նա շեշտեց՝ ընտրությունները ոչ թե նախագահական են, այլ խորհրդարանական, հետևաբար առաջին դեմքերի մասնակցությունը պարտադիր չէ, կուսակցություններին պետք է հնարավորություն տրվի մասնակցել՝ իր ընտրած ներկայացուցչի միջոցով: ՀԱԿ-ը որոշել էր, որ այդ բանավեճում կուսակցությանը պետք է ներկայացնի Լևոն Զուրաբյանը: «Պատրվակով, որ միայն ցուցակների առաջին դեմքերը կարող են մասնակցել բանավեճին, մեզ մերժեցին»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց անընդունելի մոտեցում, որը խախտում է ընտրական իրավունքները:

ՀԱԿ-ն անմիջապես դիմել է դատարան: Նրա խոսքով՝ դատարանը սկզբում մերժել է հայցը՝ «ձևական շարժառիթներով», թե լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն: «Հետո, երբ ճիշտ ձևակերպեցինք, հիմա շատ աբսուրդ որոշում են կայացրել, որոշել են, որ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը»,-ասաց Զուրաբյանն ու դա համարեց ակնհայտ կամայականություն՝ հավելելով, թե դա կատարվում է իշխանությունների հրահանգով:

ՀԱԿ-ը պատրաստվում է շատ արագ դիմել Վերաքննիչ դատարան: Զուրաբյանը նշեց, որ իրենք այդ բանավեճին գլխավոր հարցերն էին ուղղելու, կարևոր հարցադրումներ ունեին թե Նիկոլ Փաշինյանին, թե Ռոբերտ Քոչարյանին: Զուրաբյանը հնչեցրեց այն հարցերը, որոնք պետք է ուղղեին երկու գործիչներին էլ՝ խնդրելով լրագրողներին դա փոխանցել նրանց:

Սկզբում նա ներկայացրեց այն հարցը, որը ՀԱԿ-ը բանավեճին պետք է ուղղեր Փաշինյանին. «Իմանալով, որ պետք է վերադարձվեր ընդամենը 5 շրջանը, լիներ արժանապատիվ հարատև խաղաղություն՝ նպաստավոր պայմաններով Հայաստանի և Արցախի համար, իմանալով մեր բանակի իրական վիճակը, ունենալով ԳՇ զեկույցները՝ բանակի վիճակի մասին և պահանջը՝ հարցը լուծել հնարավորինս դիվանագիտական տարբերակով, ինչո՞ւ նա չգնաց արժանապատիվ խաղաղության պլանի ընդունմանը և հայ ժողովրդին տարավ միակողմանի սպանդ հանդիսացող պատերազմի՝ Ադրբեջանի հետ»:

Ռոբերտ Քոչարյանի համար ՀԱԿ-ի հարցերը պետք է լինեին հետևյալը. «Ինչո՞ւ նա վիժեցրեց 1997-1998 թթ Ադրբեջանի կապիտուլյացիոն ակտը, Ադրբեջանը համաձայնել էր կապիտուլյացիա ստորագրել, իսկ հետո փոխարենը ոչ մի բան չբերեց՝ որպես խաղաղության պլան, որպես Հայաստանի և Արցախի համար ելք: Եվ իր իշխանավարության միակ արդյունքը այն եղավ, որ Արցախին դուրս շպրտեց բանակցությունների սեղանից: Երկրորդ հարցը՝ ինչո՞ւ նա չպատրաստվեց պատերազմի: Իրականում 1994 թվականից սկսած ոչ մի բան չի ավելացել՝ ռազմաճակատի ամրացված գծերին: Եվ երրորդը՝ ինչո՞ւ նա չի ցանկանում կրել պատասխանատվություն, որ հենց ինքն է ստեղծել Հայաստանում համակարգային կոռուպցիա, որի շնորհիվ կարողացավ մեր ժողովրդից թալանել միլիարդներ….Քոչարյանը ոչնչացրեց Հայաստանի տնտեսությունը՝ նրա արտահանման միակ հնարավոր պրոգրեսիվ մոդելը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում