Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 671 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 28 593 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 2,35%, վերջին 14 օրը –2,47%, վերջին 7 օրը –2,5%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 357 591 դեպք: Ապաքինվել է ևս 657 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 343 377:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, ընդհանուր՝ 5 131։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 225 666 մարդ, օրական՝ 4 441: