«Առավոտ»-ի խմբագիրը, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսության վերջին հանդիպմանը ներկայացված արտահերթ ընտրությունները հիմնավորող 87 էջանոց փաստաթղթին, գրում է.
«Թե որքանով է երկրորդ նախագահն իր ղեկավարության 10 տարում հարստացել՝ 4 միլիարդով, թե 400 միլիոնով, դա ի վերջո այնքան էլ էական չէ։ Նման տեքստեր տարբեր ժամանակների ընդդիմադիրներ կարող էին հրատարակել վերջին առնվազն 17 տարիների ընթացքում և այդ հիմքով հիշյալ ժամանակահատվածում պետք է եթե ոչ ամեն օր, ապա ամեն ամիս արտահերթ ընտրություններ անցկացվեին։ Ավելին, իմ կարծիքով, մոտակա տասնամյակների ընթացքում, անկախ նրանից, թե երբ կլինեն ընտրությունները և ով է դրանցում հաղթելու, ընդդիմությունը նույն փաստարկներով մշտապես իրավունք կունենա պահանջելու արտահերթ ընտրություններ։
Կարճ ասած, հիվանդության ախտանիշներից մեկը, անշուշտ, կեղծված ընտրություններն են։ Բայց «բուժումը» արտահերթ ընտրոթյունները չեն»։








































